Մեկնարկել է «Անխախտ եղբայրություն-2012» զորավարժությունը
Հոկտեմբերի 8-ին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքի մերձակայքում գտնվող «Իլիյսկսի» զորավարժարանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Անխախտ եղբայրություն-2012» պայմանական անվանվամբ առաջին համատեղ խաղաղապահ զորավարժությունը:
Զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների օպերատիվ և մարտական պատրաստության 2012թ. համատեղ միջոցառումների պլանին համապատասխան: Զորավարժության թեման է Հավաքական անվտանգության տարածաշրջանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ զորքերի կողմից խաղաղության պահպանման գործողությունների նախապատրաստումն ու վարումը:
Զորավարժության ընթացքում մշակվելու են հակամարտող կողմերի բաժանման, զինադադարի պայմանների պահպանման վերահսկողության համատեղ միջոցառումներ: ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ստորաբաժանումները կկատարեն հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման ուսումնական առաջադրանքներ կենտրոնասիական տարածաշրջանի՝ ՀԱՊԿ-ի մեջ մտնող պայմանական երկրում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար:
Ընդհանուր առմամբ, զորավարժությանը մասնակցում է մոտ 950 մարդ, մինչև 70 միավոր ավտոմոբիլային և 35 միավոր զրահատանկային տեխնիկա, 4 «Մի-17» ինքնաթիռ: ՀՀ զինված ուժերից զորավարժությանը մասնակցում է 30 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը: