Սահակաշվիլի. «Առաջին անգամ այս տարածաշրջանում տեղի է ունենում գործադիր իշխանության խաղաղ փոխանցում»
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խորհրդարանական ընտրություններում հաղթած կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իշխանության փոխանցումը տեղի կունենա խաղաղ կերպով՝ առանց որևէ արտակարգ միջադեպի: Այս մասին տեղեկացնում է «Новости Грузия»-ն։
–Առաջին անգամ այս տարածաշրջանում տեղի է ունենում գործադիր իշխանության խաղաղ փոխանցում: Վրաց ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, և մենք ասում ենք, որ հարգում ենք վրաց ժողովրդի կամքը: Մենք ասել ենք և ոչ մեկի համար անսպասելի չէր, որ մեր միջև մնում են հիմնավոր հակասություններ քաղաքական և ազգային հարցերում: Սակայն մենք՝ որպես իշխանություն, որը պատասխանատվություն է կրում, և ես՝ որպես նախագահ, ով հանդիսանում է սահմանադրության գրավականը, կապահովենք, որպեսզի իշխանության փոխանցումը տեղի ունենա առանց հուզումների,– ասել է Վրաստանի նախագահը։