Միշել Պլատինիի մասնակցությամբ Երևանում ավարտվել է ՈՒԵՖԱ-ի «Բարձրագույն գործադիր ծրագրի» շրջանակներում անցկացվող կլոր սեղանը
Այսօր Երևանում՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Արարատ» սրահում, ավարտվեց ՈՒԵՖԱ-ի «Բարձրագույն գործադիր ծրագրի» շրջանակներում անցկացվող կլոր սեղանը, որին մասնակցում էին Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Վրաստանի, Սլովակիայի և Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ, գործադիր տնօրեններ: Կլոր սեղանին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 8-ին Երևան էր ժամանել նաև ՈՒԵՖԱ-ի պատվիրակությունը` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Մարիոս Լևկարիտիսը, ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենի տեղակալ Թեոդոր Թեոդորիդիսը, ՈՒԵՖԱ-ի «Բարձրագույն գործադիր ծրագրի» ղեկավար Մարկ Էսսելինգը, ՈՒԵՖԱ-ի նախագահի խորհրդական Պասկալ Տորեսը, ՈՒԵՖԱ-ի բաժինների ղեկավարներ, մենեջմենթի ներկայացուցիչներ:
Միշել Պլատինիի մասնակցությամբ Երևանում ավարտվել է ՈՒԵՖԱ-ի «Բարձրագույն գործադիր ծրագրի» շրջանակներում անցկացվող կլոր սեղանը
Այսօր Երևանում՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Արարատ» սրահում, ավարտվեց ՈՒԵՖԱ-ի «Բարձրագույն գործադիր ծրագրի» շրջանակներում անցկացվող կլոր սեղանը, որին մասնակցում էին Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Վրաստանի, Սլովակիայի և Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ, գործադիր տնօրեններ:
Կլոր սեղանին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 8-ին Երևան էր ժամանել նաև ՈՒԵՖԱ-ի պատվիրակությունը` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի գլխավորությամբ:
Պատվիրակության կազմում էին ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Մարիոս Լևկարիտիսը, ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենի տեղակալ Թեոդոր Թեոդորիդիսը, ՈՒԵՖԱ-ի «Բարձրագույն գործադիր ծրագրի» ղեկավար Մարկ Էսսելինգը, ՈՒԵՖԱ-ի նախագահի խորհրդական Պասկալ Տորեսը, ՈՒԵՖԱ-ի բաժինների ղեկավարներ, մենեջմենթի ներկայացուցիչներ: