Ի գիտություն Տիգրան Սարգսյանի. «Հայերին ոչ ոք ստիպողաբար Ռուսաստան չի քշում»
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն արձագանքել է Հայաստանում ռուսական «Հայրենակիցներ» ծրագրի իրականացման վերաբերյալ օրերս Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի արտահայտած դժգոհությանը։
–Մի՞թե հարցը ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության (ԴՄԾ) ներկայացուցչությունն է, եթե հայերը ձգտում են Ռուսաստան: Նրանց ստիպողաբա՞ր են այնտեղ տանում,–հրավիրված մամլո ասուլիսին սպառիչ հարցադրմամբ պատասխանել է Կովալենկոն՝ հավելելով, որ եթե մարդիկ հեռանում են Հայաստանից, ապա, ըստ երևույթին, դրա համար իրական պատճառներ կան:
Ռուս դեսպանի համոզմամբ՝ եթե նույնիսկ ԴՄԾ–ն փակվի, դա չի դադարեցնի հայերի արտագաղթը։
–Հայերին ոչ ոք ստիպողաբար Ռուսաստան չի քշում,–ավելացրել է Կովալենկոն։
Ռուս դիվանագետը նաև համեմատություն է արել Հայաստանից «գրին քարտով» արտագաղթած մարդկանց քանակի հետ.
–Գրին քարտով Հայաստանն ավելի շատ մարդ է լքել, քան ԴՄԾ-ի միջոցով: 2007թ. մինչ օրս ընտանիքներով 5 հազ.–ից ավելի մարդ ԱՄՆ է մեկնել, ԴՄԾ-ի գծով` 5 հազ.–ից քիչ: Ինչի՞ համար է աղմուկը: Ինչի՞ մասին է խոսքը: Նախքան նման հարց տալը պետք է ծանոթանալ վիճակագրական տվյալներին: