Լրահոս

09.10.2012 14:23


«Անկարա». «Իսրայելը իրաքյան քրդերին 20 մլրդ դոլարի զինամթերք է վաճառելու»

«Անկարա». «Իսրայելը իրաքյան քրդերին 20 մլրդ դոլարի զինամթերք է վաճառելու»

Թուրքական «Անկարա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունն այս տարի դառնալու է Ասիայում Իսրայելի արտադրած զենքի ամենախոշոր գնորդը: Դա հնարավոր է դարձել Իսրայելի և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարության միջև կնքված նոր պայմանագրով:

Ըստ աղբյուրի՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի որդին՝ Մասրուր Բարզանին, համապատասխան պայմանագիրը ստորագրել է Իսրայելի ռազմական պատվիրակության և ամերիկյան մի ընկերության հետ, որի սեփականատերերն իսրայելցի երեք գործարարներ են:

Ըստ այդ պայմանագրի՝ Իսրայելը Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությանը վաճառելու է 12 մարտական ինքնաթիռ, 20 մարտական ուղղաթիռ, 3 տրանսպորտային ուղղաթիռ, գերժամանակակից «Աբրամս» տանկեր, մեկ ռադիոտեղորոշիչ կայան և այլն՝ ընդհանուր առմամբ 20 մլրդ դոլարի զենք: Նշվում է, որ Իսրայելն այդ սպառազինությունը Հյուսիսային Իրաք է հասցնելու Սիրիայի տարածքով:

Այս խորագրի վերջին նյութերը