Դավիթ Հարությունյանը համաձայն է Հովիկ Աբրահամյանի հետ. եթե Օսկանյանը անմեղ ճանաչվի, ապա անհիմն գործի մեղավորները պետք է պաատսխան տան
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ եթե ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունից պարզվի, որ Օսկանյանն անմեղ է, և մեղադրանքն անհիմն էր, ապա դա պետք է համապատասխան հետևանքներ ունենա։ Այսօրվա ասուլիսին լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք դատախազները չպե՞տք է լրջորեն պատժվեն ու պատասխան տան անհիմն գործերի համար, օրինակ՝ գոնե պաշտոնանկ արվեն, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀԿ–ական Դավիթ Հարությունյանը պատասխանել է.
–Կարծում եմ, որ պատասխանատվության մշակույթը պետք է մտնի և՛ գործադիր իշխանության շրջանակներում, և՛ օրենսդիր։ Սխալներ լինում են, և բնականաբար՝ այդ մշակույթը պետք է վերաբերվի նաև իրավապահ ոլորտին։ Կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը շատ ճիշտ է, ես պաշտպանում եմ այդ մոտեցումը։

7or.am