Լրահոս

10.06.2009 10:50


Վրացական ընդդիմությունը իր համակիրներին ազատ արձակելու հարցում համաձայնության է եկել

Վրացական ընդդիմությունը իր համակիրներին ազատ արձակելու հարցում համաձայնության է եկել

Հունիսի 9-ին երեկոյան Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Լեվան Գաչեչիլաձեի հանդիպման արդյունքում ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն ձերբակալված ընդդիմադիրներին ազատ արձակելու մասին։

Լ.Գաչեչիլաձեի խոսքերով մոտ ժամանակներս ինքը նախագահ Սահակաշվիլիին է հանձնելու ձերբակալվածների ցուցակը։ Թե քանի՞ մարդ է գտվում հսկողության տակ առայժմ հստակ հայտնի չէ։ Ձերբակալվածների մասին վերջին տեղեկությունը ստացվել է մայիսի 28-ին, երբ, ոստիկանության հետ ընդհարման հետևանքով, տարբեր տեղեկությունների համաձայն,  ձերբակալվել է 2-11 մարդ։

Գաչեչիլաձեն նաև նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները, Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի և երկրում տիրող իրավիճակին վերաբերող հարցերը։

-Ես չնկատեցի, որ Սահակաշվիլին կարող է որևէ փոխհամաձայնության գալ ժողովրդի հետ։ Նա հիմնականում խոսում էր Ռուսաստանից եկող սպառնալիքների մասին և այդ սպառնալիքների դեմ հանրության համախմբման մասին,- ասել է Լ.Գաչեչիլաձեն։

Նախագահի հետ զրույցից հետո Լ.Գաչեչիլաձեն խոստացել է, որ ընդդիմության բողոքի ակցիաները շարունակվելու են և առավել ծայրահեղական են դառնալու։ Նա չի բացառել նաև Միխայիլ Սահակաշվիլիի հետ հանդիպման ևս մեկ հնարավորությունը։

Ըստ «Lenta.ru»-ի

Այս խորագրի վերջին նյութերը