Օսկանյանը մեծապես գնահատում է ծանոթ և անծանոթ մարդկանց կողմից ցուցաբերվող աջակցությունը
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես մեծապես գնահատում եմ ծանոթ և անծանոթ մարդկանց կողմից ինձ ցուցաբերվող աջակցությունը: Մենք բոլորս՝ ես և դուք, հասկանում ենք, որ հարցը վերաբերում է խոսքի և ինքնաարտահայտման ազատությանը, գաղափարների բաց մրցակցությանն ու մամուլի ազատությանը: Խոսքը 21-րդ դարում գնահատվող արժեքների մասին է, իսկապես ազատ և ժողովրդավար Հայաստանի մասին: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր միացել են ստորագրահավաքի թե՛ էլեկտրոնային (http://www.change.org/petitions/the-government-of-armenia-stop-persecution-of-vartan-oskanian-and-the-civilitas-foundation# կայքում) և թե՛ տպած հայերեն տարբերակին: Շնորհակալություն աջակցության և իմաստուն խոսքերի համար»: