Պահանջում են կազմակերպել «Մանկական եվրատեսիլի» նոր ընտրություն
«Սեպտեմբերի 30-ին կայացավ «Մանկական եվրատեսիլ 2012» միջազգային հեռուստատեսային երգի մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը, և որոշվեց Հայաստանի ներկայացուցիչը:
Ժյուրիի և կարճ հաղորդագրությունների միջոցով քվեարկությունների (50/50 հարաբերակցությամբ) արդյունքում հաղթող ճանաչվեց «Compass band»-ը` իր «Sweetie baby» երգով:
Միջոցառումը հեռարձակվեց Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից 19:00–ին, այն դեպքում, երբ պաշտոնապես որպես միջոցառման սկիզբ հայտարարվել էր 19:30-ը: Սակայն այս «աննշան» հարցին կանդրադառնանք ավելի ուշ:
Կատարենք մի փոսքրիկ էքսկուրս «Մանկական Եվրատեսիլ»–ի պատմության էջերով:
«Մանկական եվրատեսիլ» 2009։ Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը, և իր փայլուն ելույթով Հայաստանին բերեց 2-րդ պատվավոր տեղը: Սակայն արդյոք ունե՞ր Լուարան հայաստանյան նախընտրականին մասնակցելու, առավել ևս՝ Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնելու իրավունք: Ըստ եվրատեսիլյան կանոնի՝ մասնակիցը պետք է լինի տվյալ երկրի քաղաքացի կամ հայտը ներկայացնելու պահին պետք է անընդմեջ ապրած լինի տվյալ երկրում առնվազն 2 և կես տարի, իսկ Լուարա Հայրապետյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ապրում էր Աստրախան քաղաքում, ավելին՝ 2008-ին մասնակցել և հաղթել էր «Словянский Базар» միջազգային մրցույթում՝ հանդես գալով ՌԴ-ի դրոշի տակ:
«Մանկական եվրատեսիլ» 2010։ Վլադիմիր Արզումանյանը, ով կրկին Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէր և բնակվում է ԼՂՀ-ի Ստեփանակերտ քաղաքում, պատվով ներկայացավ մրցույթում և հաղթանակ բերեց Հայաստանին: Սակայն նախընտրականի մասնակիցներից մեկը կիսաեզրափակիչ փուլում հանդես եկավ «+» ֆոնոգրամմայով` խախտելով եվրատեսիլյան օրենքը ու, չնայած այդ կոպիտ խախտմանը, շարունակեց պայքարը եզրափակչում և անգամ զբաղեցրեց առաջատար դիրք:
Հանրային հեռուստաընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանին մատնանշվեց այս փաստը, և պահանջ ներկայացվեց որակազրկել տվյալ խումբը և հանել մրցույթից, որի արդյունքում մասնակիցների դիրքերի լուրջ փոփոխություն էր տեղի ունենալու. 4 մասնակից հավաքում էին հավասար միավորներ, և Վլադիմիր Արզումանյանի փոխարեն Հայաստանը կներկայացներ ոչ պակաս տաղանդավոր երգչուհի Լիդուշիկը:
Ալեքսան Հարությունյանը խնդրեց լռել այդ մասին՝ պատճառաբանելով այն, որ Եվրոպան չի հանդուրժի նման օրինազանցություն և կորակազրկի Հայաստանը, կմերժի մասնակցությունը «Եվրատեսիլում» առհասարակ և կենթարկի տուգանքի: Ուստի երկրի շահը դարձավ ԳԵՐԱԿԱ, և բողոքող կողմը լռեց:
«Մանկական եվրատեսիլ» 2011։ Այդ տարի «Եվրատեսիլի» նախընտրական փուլի պրոդյուսեր հանդիսացավ «Շարմ» ընկերության հիմնադիրներից մեկը` Գրիգոր Նազարյանը, որի ընկեր` Արթուր Ասատրյանը (Գ. Նազարյանի հիմնած «Ինգա և Անուշ Արշակյաններ» նախագիծի պրոդյուսեր) ներկայացնում էր Դալիթա երգչուհուն, նրա դուստրը` Էմմա Ասատրյանն էր երգի հեղինակը, Գրիգոր Նազարյանի կինը` Լիլիթ Մարգարյանը, կարեց շոուի հագուստները:
Եվ վերջապես` «Շարմ» ընկերության տնօրեն Կարեն Կազարյանը և «Շարմ» ՈՒՀԱ-ի (КВН) թիմի անդամ Ռուբեն Թումանյանը ներկայացնում էին «անաչառ» ժյուրին: Գրիգոր Նազարյանի «անկողմնակալ» մոտեցումը իրեն զգացնել էր տալիս մրցույթի ողջ ընթացքում, ինչի արդյունքում Դալիթան իր «շատ լավ մտածված» շոուի շնորհիվ հաղթեց և ներկայացրեց Հայաստանը:
«Մանկական եվրատեսիլ 2012»։ Հանրային հեռուստաընկերությունը գերազանցեց ինքն իրեն: Այս տարի խախտումները սկսվեցին արդեն իսկ հայտերն ուսումնասիրելու պահից, փոխանակ մանրամասն ուսումնասիրվեր մասնակիցների եվրատեսիլյան կանոններին համապատասխանությունը, ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ խումբը իր վրա էր վերցրել ժյուրիի պարտականություն և լավ ու վատ երգերի ու երգիչների ընտրություն էր կատարում:
Դրա հետևանքով նախընտրական փուլին մասնակցելու հնարավորությունից զրկվեցին մի շարք տաղանդավոր երեխաներ և խմբեր: Ոտնահարվեցին երեխաների իրավունքները: Սակայն բողոքների ու հետևողական պայքարի արդյունքում մի քանիսը ի վերջո ընդգրկվեցին արդեն իսկ հայտարարված վերջնական ցուցակում: Անդրադառնանք 19:30-ի փոխարեն 19:00-ին ուղիղ եթերով հեռարձակվող միջոցառման սկսվելու փաստին:
Եվրատեսիլյան կանոնին համապատասխան՝ երգի տևողությունը պետք է լինի 2 րոպե 30-45 վայրկյան, գումարած 30-45 վայրկյան ելույթների հայտարարում, ուստի յուրաքանչյուր ելույթի համար անհրաժեշտ ժամանակն է մոտ 4 րոպե: Միջոցառման հայտարարված և փաստացի հեռարձակման ժամանակային տարբերությունն էր 30 րոպե:
30 րոպե բաժանած 4 րոպե յուրաքանչյուր ելույթի համար՝ հավասար է 7-8 մասնակից զրկվեց հեռուստադիտողի գնահատականից, որ իրականացվում է կարճ հաղորդագրությունների միջոցով (քվեարկությունը սկսվում է անմիջապես առաջին ելույթից): Ըստ Եվրատեսիլյան կանոնների՝ կարճ հաղորդագրություններով հավաքած միավորնեը, ժյուրիի հավասար գնահատականի դեպքում, ունեն առավելություն:
Այս տարի Բելգիայում կայացած նախընտրականի կիսաեզրափակչի արդյունքները համարվել են չեղյալ՝ հեռարձակումը ընդամենը 15 րոպե շուտ սկսելու պատճառով, և քաղաքացիներին փոխհատուցվել են կարճ հաղորդագրությունների վրա ծախսված գումարները: Եվ ի վերջո՝ հաղթող խմբի անդամներից մեկի տարիքի անհամապատասխանություն:
Եվրատեսիլյան խիստ կանոն` մասնակցի տարիքը պետք է լինի 10-15, մինչդեռ խմբի անդամ` Միքայել Վարոսյանը 9 տարեկան է: Այլ մասնակիցների ղեկավարներից ոմանք անդրադարձել էին այս փաստին դեռ մրցույթից առաջ, սակայն իրենց կազմկոմիտեից հավաստիացրել էին, որ ամեն բան նորմալ է:
Այս պահին «Հ1»-ը հայտարարել է իր վերջին խոսքը, որով կատարել է իր հերթական սխալը:
Հայտարարել, որ խումբը ի սկզբանե բաղկացած է եղել 4 հոգուց, այն դեպքում, երբ խումբը մինչև «Եվրատեսիլը» չի ունեցել ոչ մի հրատարակած երգ, տեսահոլովակ և առհասարակ ոչ մի գործունեություն, ավելին՝ համացանցում զետեղված բոլոր լուսանկարներում, տեսահոլովակում, հարցազրույցների ժամանակ, փորձերին և ի վերջո վիճակահանության ժամանակ, երբ արգելվել էր շոուի մասնակիցներին ներկա գտնվելը, «Compass band-ը» ներկայացավ 5 հոգանոց կազմով, ոչ այլ ինչ է, քան բացահայտ ՍՈՒՏ:
Իսկ երեխային, ով խմբի հաղթանակի գրավականն էր, անվանել ընդամենը շոու, համարում ենք առնվազն անբարոյականություն:
Կարծում ենք, որ «Մանկական եվրատեսիլի» ղեկավար Սիտցե Բեքերին ներկայացվել է, որ «Compass band»-ից բացի, նախընտրականին ուրիշ արժանի ելույթ չի եղել, որի պատճառով էլ ղեկավարը որոշել է աչք փակել մեկ «փոքրիկ» խախտման վրա: Իսկ ի՞նչ կասի նա, երբ իմանա Հայաստանի կողմից եվրատեսիլյան կանոնների բազմաթիվ խախտումների մասին:
Թերևս այս անգամ էլ Պետության շահերը ընդունենք ԳԵՐԱԿԱ և, Հայաստանի հեղինակությունը չվտանգելու գերնպատակով առաջնորդվելով՝ չհանենք մեր կեղտոտ լվացքը ի տես միջազգային հանրության:
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ հրատապ կերպով չեղյալ համարել ընտրության արդյունքները և կազմակերպել նոր ընտրություն` ժյուրիի բաց քվեարկությամբ:
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ քաղաքացիներին փոխհատուցել կարճ հաղորդագրությունների վրա ապարդյուն ծախսված գումարները:
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ պատժել Հայաստանի հանրային հեռուստաընկերության ղեկավար կազմին` զբաղեցրած պաշտոններում պարտականությունները լավ չկատարելու, օրինազանցություններ թույլ տալու, երեխաներին հոգեբարոյական վնաս հասցնելու, մանուկների բարոյական նորմերի խեղաթյուրման մեղադրանքի հիման վրա:
ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՆԻ ԽԻՍՏ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ:

Հարգանքով,
«Տաղանդավոր սերունդ» մանկապատանեկան,
երիտասարդական ՀԿ-ի նախագահ
Միքայել Մարգարյան»