ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ ԷդուարդՇարմազանովը այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ Հայաստանում քաղաքական աշունը մտնում է իր դերակատարության մեջ՝ բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ:
Անդրադառնալով ԲՀԿ–ական Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելուն՝ նա պնդել է, թե որևէ հետապնդում որևէ գործչի նկատմամբ չկա, և դա իրավական հարց է:
Ինչ վերաբերում է Օսկանյանի հայտարարությանը, թե ԲՀԿ–ն նախագահական ընտրություններին պետք է մասակցի սեփական թեկնածուով, ինքն էլ պատրաստ է ստանձնել այդ պատասխանատվությունը, ՀՀԿ խոսնակը նկատել է, որ դա Օսկանյանի մասնավոր կարծիքն է. ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի կողմից պաշտոնական այլ հայտարարություն չի արվել:
Շարմազանովը նաև ընդգծել է, որ Սերժ Սարգսյանը երբեք չի ստում և քաղաքական շոուների ճանապարհով չի գնում, իսկ ժողովուրդն ընտրում է նախագահ, որին վստահում է:
Է. Շարմազանով. «Սերժ Սարգսյանը երբեք չի ստում»
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ Հայաստանում քաղաքական աշունը մտնում է իր դերակատարության մեջ՝ բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ:

7or.am