Ամերիկացին մահացել է «չափից ավելի» խավարասերներ ուտելու պատճառով
ԱՄՆ-ում խավարասերներ ուտելու մրցույթում հաղթողը մահացել է մրցույթի ավարտից անմիջապես հետո: Ֆլորիդայի կենդանաբանական խանութներից մեկում տեղի ունեցած մրցույթի մասնակիցները պետք է հնարավորինս շատ կենդանի խավարասերներ և որդեր ուտեին: Մի քանի տասնյակ միջատ կուլ տված Էդվարդ Արչբոլդը զգալիորեն առաջ է անցել մյուս մրցակիցներից։ Նա ճանաչվել է հաղթող, ապա սկսել է իրեն վատ զգալ, ինչից հետո մահացել է։ Այս մասին հաղորդում է «NBC» հեռուստաընկերությունը:
Դժբախտ դեպքի նախօրեին Արչբոլդը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, թե վստահ է, որ կհաղթի։ Նրա ընկերները վստահեցնում են, որ նա համառորեն մարզվում էր` կուլ տալով մեծ թվով խավարասերներ: