Լրահոս

09.10.2012 11:08


Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստ Բրազիլիայում

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստ Բրազիլիայում

Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Բրազիլիայի տարածաշրջանային Կենտրոնական հանձնաժողովի նիստը, որն աննշան փոփոխություններով հաստատեց ընթացիկ տարվա սկզբին ձևավորված վարչության կազմը, քննարկեց հանձնաժողովի առջև կանգնած հիմնական խնդիրներն ու նպատակները:

Վարչության կազմում ընդգրկվել են համայնքային բոլոր հիմնական միությունների, ավանդական կուսակցությունների և կրոնական կառույցների ղեկավարները, Բրազիլիայում ՀՀ դեսպանը, ինչպես նաև Սան Պաուլոյում ՀՀ գլխավոր պատվավոր հյուպատոսը:

Առաջարկվեց ստեղծել նաև օժանդակող հանձնախումբ, որի կազմում կներգրավվեն երկու տասնյակից ավելի համայնքային ակտիվիստներ, իրավաբաններ, գիտնականներ, մշակույթի գործիչներ, որոնք կխմբավորվեն առանձին ենթահանձնաժողովների մեջ` ըստ թեմատիկ ուղղությունների:

Կենտրոնական հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի երկրորդ կեսին:

Այս խորագրի վերջին նյութերը