Լրահոս

09.10.2012 09:52


Արշակ Սադոյան. «Ո՞նց կարելի է ինձ այդ դհոլ-զուռնայի հետ զուգահեռներ տանել»

Արշակ Սադոյան. «Ո՞նց կարելի է ինձ այդ դհոլ-զուռնայի հետ զուգահեռներ տանել»

ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը երեկ հայտարարել էր, որ ինքը  կրկին քաղաքականություն է մտնելու պատուհանից: «Առավոտ»-ը Սադոյանից ճշտել է` կոնկրետ ո՞ր պատուհանը նկատի ունի: Արդյոք ա՞յն նույն պատուհանը, որ բացվեց Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան և Հայկ Բաբուխանյան եռյակի համար: 

Ի պատասխան՝ Սադոյանը նեղացած ասել է. «Ախր, ինչի՞ եք ինձ վիրավորում: Ես չեմ հասկանում` ո՞նց կարելի է ինձ այդ դհոլ-զուռնայի հետ զուգահեռներ տանել: Ինձ այդ պատուհանը առաջարկել էին` ես չուզեցի»: 
Ըստ նրա՝ պատուհան ասելով նկատի է ունեցել համացանցը ու դրա միջոցով քարոզչությունը:

Այս խորագրի վերջին նյութերը