Պաշտոնական Փհենյան. «Հյուսիսային Կորեայի ռազմավարական հրթիռային ուժերը կարող են խոցել ամերիկյան թիրախները»
ԿԺԴՀ–ը (Հյուսիսային Կորեա) իր տիրապետության տակ ունի լայն շառավղով գործողության հրթիռներ, որոնք կարող են հարվածներ հասցնել ԱՄՆ-ի տարածքին: Այս մասին, «Ֆրանս պրես»–ի փոխանցմամբ, ասված է երկրի Կենտրոնական հեռագրային գործակալության տարածած հաղորդագրությունում:
«Հյուսիսային Կորեայի ռազմավարական հրթիռային ուժերը կարող են ամերիկյան թիրախները խոցել ոչ միայն Կորեական թերակղզում, այլև Ճապոնիայում, Գուամ կղզում և ԱՄՆ-ի տարածքում»,– մասնավորապես նշվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հեռահար հրթիռների առկայության մասին Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը ԿՎԴՀ–ի թշնամի Հարավային Կորեային թույլ է տվել ընդարձակել հարձակողական հրթիռային համալիրների հեռահարությունը` 300-ից դարձնելով 800 կմ, ինչը նշանակում է, որ հարավկորեական հրթիռների գործողության շառավղում է այժմ գտնվում Հյուսիսային Կորեայի ողջ տարածքը: