Լրահոս

09.10.2012 09:24


ԺՈՒԿ–ը պահանջում է չեղյալ համարել կառավարության որոշումը

ԺՈՒԿ–ը պահանջում է չեղյալ համարել կառավարության որոշումը

Ս/թ.  հոկտեմբերի 4-ին ՀՀ Կառավարության նիստում հերթական անգամ ժողովրդից թաքուն, կայացվեց մեր երկրի համար անհարիր ևս մի՝ նախորդ ռեժիմից որդեգրված, ապօրենի որոշում. հավանություն տրվեց Պետական գույքի կառավարման վարչության միջնորդագրին, ընդամենը 51,0 մլն. ԱՄՆ դոլարն համարժեք գումարով ինչ որ անհայտ ՛՛Տանգո՛՛  ՓԲԸ-ին  ԱԳՆ  շենքի ուղղակի վաճառելու վերաբերյալ: 

Ինչպես, սովորույթի ուժով, վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ լինելով այն ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի կառավարիչ, վաճառեց ՀՀ պետական պահուստային ֆոնդի ողջ ոսկու պաշարը /որի գինն ի դեպ երկու ամիս անց համաշխարհային շուկայում կրկնակի թանկացավ/, այնպես էլ ԱԳՆ շենքի ուղղակի վաճառքի ներկայիս որոշումը, ըստ մեզ, հանդիսանում է կոռուպցիոն դրսևորումների վառ օրինակ, և օրեր անց հայտարարվելու է ՛՛հաջողված՛՛ գործարք:

Կասկածելի ծագմամբ ընկերությանը ուղղակի վաճառք իրականացնելը, մութ գործարքի մեջ պետական կառավարման բարձրագույն մարմնին ներգրավվելը, և հետևաբար ենթադրվող կոռուպցիոն դրսևորումներով գործառույթը ոչ այլ ինչ է քան պետական միջոցների վատնումն ու փոշիացումը, ինչու չէ, նաև իշխանավորների անձնական հարստացման աղբյուր: Ասվածից ածանցվում է, որ պետությունը մնում է տնտեսապես իմպոտենտ՝ անկարող լինելով բյուջեն համալրել իշխանությունների գրպանային օլիգարխների թաքցված հարկերով, իսկ իշխանավորը այդ իմպոտենտության ջատագովը, ասել է թե ժողովրդի կեղեքիչ:

Այս ստորացուցիչ քայլը որակում ենք ևս մի առհամարանք մեր հանրության նկատմամբ և փաստում, որ այն համարվելու է անդառնալի կորուստ և խեղաթյուրելու է մայրաքաղաք Երևանի սրտում տեղակայված պետական կառավարական գերատեսչական շենքի Թամանյանական մտահղացումն ու բովանդակությունը, վերածելով այն սպասարկման  ու զվարճանքի կենտրոնի:

Հաշվի առնելով վերոգրյալը Հայաստանի Հանրապետության իշխանություննից

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝

  1. չեղյալ համարել հոկտեմբերի 4-ի որոշումը՝ Պետական գույքի կառավարման վարչության միջնորդագրի հիման վրա ԱԳՆ շենքի  օտարման վերաբերյալ
  2. պատասխանատվության ենթարկել սույն որոշման հեղինակներին,
  3. գլխավոր դատախազից, որ իր վերջերս ՛՛սև գործարքների՛՛ նկատմամբ ցուցաբերած ՛՛ատելության՛՛ կրկնապատիկ եռանդը ներդնի նաև կոնկրետ սույն գործարքի ապօրինության բացահայտման:

 «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ  ՈՒՂԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Այս խորագրի վերջին նյութերը