Լրահոս

09.10.2012 09:21


Այսօր կբացվի Նանա Մինասյանի գրաֆիկական մանրանկարների անհատական ցուցահանդեսը

Այսօր կբացվի Նանա Մինասյանի գրաֆիկական մանրանկարների անհատական ցուցահանդեսը

Սեպտեմբերի 9-ին` ժամը 15:00-ին, Նարեկացի արվեստի միության ցուցասրահում կբացվի Նանա Մինասյանի գրաֆիկական մանրանկարների անհատական ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչև հոկտեմբերի 16-ը: Նկարչուհու ջրաներկով և գուաշով աշխատանքներն ըղձական դոկումենտալիզմի ու դոկումենտալ ըղձականության նուրբ ու անձնական խաղարկումներ են, որոնցում հիմնականում պատկերված են իրական վայրեր ու իրական հուշեր, որտեղ արվեստագետը բնորոշում է, թե լինել

կցանկանար:

 

Հին ու ծանոթ սյուժեներ` մասնագիտությամբ ճարտարապետ Նանա Մինասյանի ստեղծագործության համար, բայց պատկերակերտման նրա ոճին ոչ բնորոշ տեխնիկա... Նախկինի նրա աշխատանքները, զգոն դիտողը կհիշի, առանձնանում են իրենց ճարտարապետականությամբ, գեղագիտության` հաշվողականությամբ, պատկերային մտածողության` երկրաչափականությամբ:  Քանզի, նախկինի նրա տեսողական վերընծայումներում (ռեպրեզենտացիաներում) բոլոր պատկերները ստեղծված են մելանով և ռապիտոգրաֆով արված` իրար երբեք չհատվող զուգահեռ

գծերով: Այս անգամ, մելանը փոխարինված է ջրաներկով և գուաշով, ռապիտոգրաֆը` վրձնով, իսկ չհատվող գծերը` գծի, նրբագծի ու բծերի առավել ավանդական (նաև

խաչվող) հարաբերություններով ու աստիճանավորումներով:

 Սա Նանա Մինասյանի երկրորդ անհատական ցուցահանդեսն է: Նրա աշխատանքները նաև ցուցադրվել են Երևանի ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի նկարիչների և Ճարտարապետների միութունների ցուցասրահներում, «Մոսկվա» կինոթատրոնում, Նարեկացի արվեստի միությունում:

 Նանա Մինասյանը ծնվել է 1954թ. Վրաստանում: 1977թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը: Երկար տարիներ աշխատել է «Հայպետնախագիծ» ինստիտուտում որպես ճարտարապետ:

 Նարեկացի արվեստի միություն

Այս խորագրի վերջին նյութերը