Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Բիձինա Իվանիշվիլուն
Շնորհավորում եմ Ձեզ հոկտեմբերի 1-ին կայացած՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Սա ժողովրդավարության մեծ հաղթանակն էր Ձեր երկրում: Խաղաղ, ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունը քաղաքական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության կայացվածության վկայությունն է, ինչպես նաև անձամբ Ձեր հանդեպ ժողովրդի մեծ վստահության արդյունքը:
Ես տեղյակ եմ, որ իմ բազմաթիվ հայրենակիցներ ակտիվ մասնակցություն են ունեցել «Վրացական երազանքի» արձանագրած հաջողություններում: Վրաստանի հայ համայնքն ունի դարերի պատմություն և մեծ ավանդ է ունեցել Վրաստանի շենացման և հզորացման գործում: Ինչպես Ջավախքում, այնպես էլ Վրաստանի մյուս բնակավայրերում ապրող հարյուր հազարավոր հայերը կարող են դառնալ մեր երկու երկրների ավանդական բարեկամությունն ամրապնդող հենասյուներից մեկը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և անձամբ ես պատրաստ ենք մեր ավանդը ներդնել հայ-վրացական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու գործում: Ես վստահ եմ, որ միայն ժողովրդավարական երկրների միջև է հնարավոր իրական բարիդրացիական և գործընկերային հարաբերությունների հաստատումը: Վստահ եմ նաև, որ միայն ժողովրդավարության ուղին ընտրած պետություններն են ի վիճակի Հարավային Կովկասում ապահովել խաղաղություն և կայուն զարգացում: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և ամբողջ վրաց ժողովրդին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությսն նախագահ Գագիկ Ծառուկյան