Լրահոս

08.10.2012 16:15


Արթուր Ջավադյանը կմասնակցի Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2012 թ. տարեկան ժողովին

Արթուր Ջավադյանը կմասնակցի Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2012 թ. տարեկան ժողովին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 8-12-ը աշխատանքային այցով կմեկնի Տոկիո՝ մասնակցելու Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2012թ. տարեկան ժողովին:

ԿԲ նախագահը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների լիագումար նիստերին, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:

Հանդիպումներ են նախատեսված Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ռուդ Տրեֆերսի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Մասուդ Ահմեդի, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների մասով գործադիր տնօրեն Մեննո Սնելի, Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի փոխտնօրեն Դիմիտրիս Ցիցիրագոսի և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Թոմաս Տելմայի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Թուրքիայի, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Օլիվյե Դեշամի հետ: 

 ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը