Մայրաքաղաքում շահագործման կհանձնվի ևս 2 ավտոբուսային երթուղի
Երևանի քաղաքապետարանում այսօր` հոկտեմբերի 8-ին, կայացել է ամենշաբաթյա հերթական խորհրդակցությունը: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ: Արձանագրված խախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Առաջիկայում շահագործման կհանձնվի ևս 2 ավտոբուսային երթուղի: