Լրահոս

08.10.2012 13:48


Արտակ Զաքարյան. «Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ Բաքուն հայտարարություններից այնկողմ չի անցնի»

Արտակ Զաքարյան. «Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ Բաքուն հայտարարություններից այնկողմ չի անցնի»

«Ստեփանակերտ» օդանավակայանի շահագործումը նոր ռազմատենչ հայտարարությունների առիթ դարձավ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից, սակայն այդ երկրները հայտարարություններից այն կողմ չեն անցնի: Այսօր հրավիրված մամլո ասուլիսին նման կարծիք է հայտնել ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը:

–Չեմ կարծում, որ պաշտոնական Բաքուն այդքան անհեռատես գտնվի, որպեսզի գործողությունների անցնի քաղաքացիական ավիցիայի դեմ, քանի որ հանդիսանում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամ։ Եթե Բաքուն գնա գործուն քայլերի, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն,–հստակեցրել է Զաքարյանը

Այս խորագրի վերջին նյութերը