Թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում մեկնարկել է թեկնածուների առաջադրման գործընթացը
Երևանի թիվ 1 և Գյումրիի թիվ 35 ընտրատարածքներում այսօրվանից` հոկտեմբերի 8-ից, մեկնարկել է թեկնածուների առաջադրման գործընթացը: Հավանական թեկնածուները կարող են առաջադրման փաստաթղթերը ներկայացնել մինչև հոկտեմբերի 18-ը՝ ժամը 18:00-ն, իսկ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 2-ին։
Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի մանդատը թափուր էր մնացել, երբ հանրապետական Ռուբեն Հայրապետյանը` «Հարսնաքար»–ի միջադեպից հետո հրաժարվել էր մանդատից, իսկ թիվ 35 ընտրատարածքի պատգամավոր Սամվել Բալասանյանը ընտրվել էր Գյումրու քաղաքապետ:
Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրելու է քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդու` Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը: Առաջադրվելու մասին հայտարարել է նաև «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Ավելի վաղ առաջադրվելու ցանկություն էր հայտնել նաև լրագրող Արտակ Եղիազարյանը, սակայն հետո նա հայտարարություն էր տարածել ու նշել, թե իր առաջադրումը նպատակահարմար չի գտնում:
Թիվ 35 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրելու է գործարար Արման Սահակյանի թեկնածությունը: