Ս/թ. հոկտեմբերի 9-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ-ում (Բաղրամյան 24) կմեկնարկի «Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» գիտաժողովը, որը նվիրված է ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին: Գիտաժողովի նպատակն է ընդհանրացնել քիմիական ֆիզիկայի բնագավառում ստացված արդյունքները, միջազգային գիտական հանրությանը ծանոթացնել ինստիտուտի վերջին տարիների գիտական մշակումներին, քննարկել բնագավառի զարգացման հեռանկարներն ու փոխանակել ձեռք բերված փորձը:
Ինստիտուտում մշակված և կիրառական հետաքրքրություն ներկայացնող մի շարք առաջարկներ ներկայացվել են ՀՀ կառավարական տարբեր մարմինների և միջազգային մի շարք կազմակերպությունների քննարկմանը: Հարկ է նշել, որ ինստիտուտի աշխատակիցների կողմից առաջադրված ինովացիոն ««ԼԱ-2» ժանգի ձևափոխիչի ստացման տեխնոլոգիայի մշակում» ծրագրին 2011-2012թթ. ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից տրամադրվել է 25,5 մլն դրամ ֆինանսավորում` կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների ծրագրի շրջանակներում և ներկայումս ինստիտուտի տարածքում ավարտին են մոտենում փորձնական արտադրական տեղամասի կառուցման աշխատանքները:
Վերջին երեք տարիների ընթացքում հրատարակել են 1 մենագրություն և ավելի քան 70 գիտական հոդվածներ, որոնցից 45-ը` արտասահմանյան գրախոսվող և բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում, պաշտպանվել են 3 թեկնածուական ատենախոսություններ:
Ինստիտուտն իր գոյության տարիներին կազմակերպել է ավելի քան 20 միջազգային, համամիութենական և հանրապետական գիտաժողովներ և գիտական դպրոց-սեմինարներ:
«Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» գիտաժողով

Տեղեկատվական-վերլուծական կենտրոն