Լրահոս

08.10.2012 13:12


Պատմական Անին շարունակում է որպես արոտավայր ծառայել թուրքական անասունների համար

Պատմական Անին շարունակում է որպես արոտավայր ծառայել թուրքական անասունների համար

Թուրքիայի տարածքում գտնվող Հայաստանի պատմական մայրաքաղաքներից Անին շարունակվում է մնալ հարևանությամբ գտնվող Օջաքլը գյուղի անասունների արոտավայրերից մեկը։ Անվտանգության 4 աշխատակիցներն ու 78 հեկտար տարածքը շրջապատող 4,5 կմ երկարությամբ ցանկապատը չեն կարողանում արգելք հանդիսանալ հարևանությամբ գտնվող գյուղի անասնապահների դեմ։ Այս մասին  միանգամից գրում են թուրքական մի քանի լրատվամիջոցներ։

Հաղորդվում է, որ Թուրքիայի Կարսի նահանգի մշակույթի և տուրիզմի վարչության տնօրեն Հաքան Դողանայը նշել է, թե բազմիցս գյուղացիներին զգուշացրել է, որ Անին պատմական վայր է, և անասուններ արածեցնելն արգելված է։ Նա շեշտել է, թե գյուղացիներին բացատրել է, որ Անիրում տուրիզմի զարգացման համար բազմաթիվ ծրագրեր են մշակվում, որոնք Օջաքլը գյուղի բնակիչներին կօգնեն գումար աշխատել։

Գյուղի բնակիչներն արդարացել են, թե այս տարի չորային եղանակ է, և կերի հայթաթման համար են անասուններին մտցրել Անիի տարածք։ Բնակիչները պնդել են, թե իրենք տեր են կանգնում Անիի ավերակներին։

Նշենք, որ Օջաքլը գյուղի անասնապահները մշտապես Անին օգտագործում են որպես արոտավայր, և այս անգամն էլ նորություն չէ։ Ավելի վաղ հաղորդվում էր նույնիսկ, որ Օջաքլը գյուղի տները, գոմերը, փողոցները եզերող պարիսպները կառուցված են Անիի պատմական շինություններից գողացված քարերով ու փայտերով։

Այս խորագրի վերջին նյութերը