Լրահոս

08.10.2012 12:48


Գազան ու Իսրայելը կրկին ռմբահարություններ են «փոխանակել»

Գազան ու Իսրայելը կրկին ռմբահարություններ են «փոխանակել»

Հոկտեմբերի 8-ի առավոտյան Գազայի հատվածից ականանետային կրակի է ենթարկվել Իսրայելի տարածքը: Հրթիռակոծության համար պատասխանատվությունը ստանձնել են «Իզադդին Ալ-Կասսամի ջոկատ» (ՀԱՄԱՍ) և «Ալ-Քուդսի ջոկատ» («Իսլամական ջիհադ») շարժումները: Այս մասին հաղորդում է պաղեստինյան «Մաան» գործակալությունը՝ վկայակոչելով ՑԱԽԱԼ-ի մամլո  ծառայությանը:

Ըստ այդմ՝ առավոտյան ժամը 5:50-ից մինչև 7-ը Իսրայելի տարածքում պայթել է Գազայից արձակված 19 արկ և հրթիռ: Գործակալության տեղեկություններով՝ զինյալների թիրախը եղել է Օֆաքիմ քաղաքը (սակայն այդ քաղաքի վրա հրթիռներ ընկնելու մասին տեղեկություն չի ստացվել): Ինչպես և իսրայելական ԶԼՄ-ները, «Մաան»-ը հաղորդում է, որ այդ հարվածների հետևանքով Էշկոլ քաղաքում բնակելի տուն է վնասվել:

Ի պատասխան՝ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, ինչի հետևանքով ծանր վիրավորվել է երկու գրոհային, ինչպես նաև 5 խաղաղ բնակիչ։ 

Այս խորագրի վերջին նյութերը