Լրահոս

08.10.2012 12:31


Ուկրաինայի խորհրդարանը որոշել է արգելել ԶԼՄ–ներով միասեռականության քարոզը

Ուկրաինայի խորհրդարանը որոշել է արգելել ԶԼՄ–ներով միասեռականության քարոզը

Ուկրաինայի Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը վարչական ու քրեական պատասխանատվություն է նախատեսում ԶԼՄ-ներում միասեռականության քարոզի համար: Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, հաղորդել է Գերագույն ռադայի մամլո ծառայությունը:

Օրինագծի հեղինակների կարծիքով՝ միասեռականությունը նպաստում է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի տարածմանն ու սպառնում ազգային անվտանգությանը: Միաժամանակ, փաստաբաններն ու իրավապաշտպանները կարծում են, որ փաստաթուղթը հստակ չափորոշիչներ չունի քարոզի սահմանների վերաբերյալ, ուստի կարող է հանգեցնել ԶԼՄ-ներում գրաքննության հաստատմանը:

Նախատեսվում է տուգանք սահմանել մինչև նվազագույն աշխատավարձի 300-ապատիկը կամ ազատազրկում 3-5 տարի ժամկետով՝ համապատասխան  նյութերի առգրավմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը