Լրահոս

08.10.2012 13:10


«Ցանկացած գործարար չի կարող չզբաղվել քաղաքականությամբ»

«Ցանկացած գործարար չի կարող չզբաղվել քաղաքականությամբ»

ՕԵԿ-ական գործարար Արայիկ Հայրապետյանը` նույն ինքը՝ Լավադայի Արայիկը, «Yerkir.am»-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է քաղաքականությունից դուրս գալու և ամբողջությամբ բիզնեսով զբաղվելու մասին խոսակցություններին:

«Գործարարն անկախ իր կամքից չի կարող չզբաղվել քաղաքականությամբ, պարզապես մեկն ակտիվ քաղաքականությամբ է զբաղվում, մյուսը` պասիվ: Մեր ամբողջ գործերը, ծրագրերը կապված են երկրի քաղաքականության, որոշակի քաղաքական գործիչների, նախարարների հետ: Անկախ մեզանից՝ մենք ամբողջ օրը քաղաքականության մեջ ենք: Ցանկացած գործարար չի կարող չզբաղվել քաղաքականությամբ»,-ասել է Արայիկ Հայրապետյանը և ընդգծել, որ ինքն առայժմ ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվելու:

Նա նաև նշել է, որ առաջիկայում հանդես կգա քաղաքական հայտարարությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը