Քաղաքական

08.10.2012 12:15


Որ դեպքո՞ւմ Սուրեն Աբրահամյանը կսատարի Սերժ Սարգսյանին

Որ դեպքո՞ւմ Սուրեն Աբրահամյանը կսատարի Սերժ Սարգսյանին

Այսօրվա ասուլիսին «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը նշել է, որ  եթե նախագահական ընտրություններում առաջադրվեն միայն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը և եթե «Հանրապետությունը» սեփական թեկնածուն չունենա, չի բացառվում, որ նա կսատարի Սերժ Սարգսյանին:

«Առայժմ միակ ռեալ թեկնածուն Սերժ Սարգսյանն է»,–ասել է բանախոսը։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին սատարելուն` Սուրեն Աբրահամյանն ասել է. «Մենք  պետք է համեմատական անցկացնենք եղածի եւ գալիքի հետ: Այս պահին զբաղված ենք կուսակցաշինական աշխատանքերով, հանդիպումներ ենք անցկացնում ակտիվի հետ եւ այլն եւ այլն»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը