Լրահոս

09.06.2009 20:19


Մեկնարկել է «Արևելյան գործընկերությամբ» նախատեսված բազմակողմ համագործակցությունը

   Հունիսի 5-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը տրվեց «Արևելյան գործընկերություն» ծրագրով նախատեսված բազմակողմ համագործակցության մեկնարկը: Արևլյան գործընկերություն ծրագրի ձևաչափով նախատեսված առաջին պլատֆորմի մեկնարկային համաժողովին  մասնակցում էին ԵՄ անդամ պետությունների և Արեւելյան գործընկերության մեջ ներառված երկրների, ինչպես նաև ԵՄ կառույցների ներկայացուցիչները: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը:

Արևելյան գործընկերության բազմակողմ ձևաչափը կոչված է ապահովելու գործակցություն և բաց ու ազատ երկխոսություն՝ ի շահ գործընկերության նպատակների իրականացման: Այն հարթակ է դառնալու՝ անցմանը, բարեփոխումներին և մոդեռնիզացիային ուղղված քայլերի շուրջ գործընկեր երկրների տեղեկատվությունն ու փորձը կիսելու և այս գործընթացներին ուղեկից դառնալու նպատակով ԵՄ-ին հավելյալ միջոց տրամադրելու համար: Բազմակողմ ձևաչափը կապեր է ստեղծելու հենց իրենց՝ ԵՄ-ի եւ գործընկեր երկրների միջև և լինելու է բանավեճերի կարևոր հարթակ Արևելյան գործընկերության հետագա զարգացումների համար: Բազմակողմ ձևաչափով նախատեսվում է կազմակերպել հանդիպումներ, որտեղ կներկայացվեն ԵՄ օրենսդրությունը ու չափորոշիչներ:

Մայիսի 7-ին տեղի ունեցած Պրահայի գագաթաժողովում որոշվել է հիմնել չորս թեմատիկ պլատֆորմները՝ համաձայն համագործակցության հիմնական ոլորտների: Դրանք են՝ ժողովրդավարությունը, լավ կառավարումն ու կայունությունը, տնտեսական ինտեգրացիան և կոնվերգենցիան՝ ԵՄ քաղաքականություններին, էներգետիկ անվտանգությունը, մարդկային շփումները:

2009թ. հունիսին կայանալու են չորս թեմատիկ պլատֆորմների մեկնարկային հանդիպումները: Յուրաքանչյուր պլատֆորմ ընդունելու է իրատեսական միջոցառումների ցանկ և աշխատանքային ծրագիր, որոնք պետք է պարբերաբար թարմացվեն և վերանայվեն: Աշխատանքը պլատֆորմներում կարող է ժամանակ առ ժամանակ խթանվել սեկտորային առանձնահատուկ նախարարական հանդիպումներով:

             Բազմակողմ պլատֆորմերում Արևելյան գործընկերությունը պետք է ներգրավի դերակատարների լայն շրջանակ՝ ներառելով կառավարական գերատեսչություններն ու գործակալությունները, խորհրդարանները, քաղաքացիական հասարակությունը, միջազգային կազմակերպությունները, միջազգային ֆինանսական հաստատությունները, մասնավոր սեկտորը, սոցիալական և տնտեսական գործընկերներին:

Այս խորագրի վերջին նյութերը