Լրահոս

08.10.2012 11:00


Տիգրան Սարգսյանը Վարդան Օսկանյանի մասին խոսելուց խուսափել է

Տիգրան Սարգսյանը Վարդան Օսկանյանի մասին խոսելուց խուսափել է

Հոկտեմբերի 6–ին Գյումրի այցելած վարչապետ Տիգրան Սարգսյանը խուսափել է պատասխանել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի, նրան պատգամավորական մանդատից զրկելու, ինչպես նաև արտգործնախարարության շենքի վաճառքի մասին հարցերին։ Այս մասին տեղեկացնում է «ԳԱԼԱ»-ն։

Իսկ հարցին, թե որքանո՞վ են հավաստի իր հրաժարականի մասին լուրերը, նա արձագանքել է.

«Դուք պետք է համակերպվեք այն մտքի հետ, որ վարչապետի պաշտոնը ով էլ որ ստանձնում է, տարին մի քանի անգամ նրա հրաժարականի հարցը արծարծվում է: Լուսահոգի Անդրանիկ Մարգարյանն այս հարցին նույնպես բազմաթիվ անգամ անդրադառնում էր և կոչ էր անում լրագրողներին, որ հանգիստ վերաբերվեն նման լուրերին: Ես էլ ձեզ խնդրում եմ, որ հանգիստ վերաբերվեք»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը