«Կարիք չկա ևս մեկ ստոր արարքով փորձել հայության գենետիկ մաքրությունն ու համբերությունը»
Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը իրենց աջակցությունն են հայտնում «Հայազ»-ն միությոանը, որն իր բողոքն է հայտնել ընդդեմ Երեւանում միասեռականների «իրավունքների» պաշտպանություն քարոզող «Parada» ֆիլմի ցուցադրմանը:
Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը շատ մեծ սխալ է թույլ տալիս, որը կարող է հայության մեջ արհամարհանք սերմանել պահպանողական գերմանացիների նկատմամբ: Անբարո քարոզները որեւէ կայացած երկրի պատիվ չեն բերել ու այս դեպքում էլ միայն պատվազրկություն է լինելու: Հայ ազգը հազարամյակներ է ապրել ու հազարավոր փորձությունների դիմացել, ու կարիք չկա եւս մեկ ստոր արարքով փորձել հայության գենետիկ մաքրությունն ու համբերությունը, աստվածային օրենքներով ապրելու ցանկությունը:
Իսկ օտար պետության կողմից մեր կյանքին, կացութաձեւին միջամտելու այս հերթական փորձը նույնպես դատապարտված է ձախողման, ուստի կարիք չկա, որ Գերմանիան էլ դառնա մի նոր Հունգարիա՝ մեկ այլ վնասարարությամբ, որը կարող է խարան դառնալ երկար ժամանակ:
Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը կպաշտպանեն ինչպես «Հայազ»-ն միության, այնպես էլ բոլոր այլ կազմակերպությունների այն գործողությունները, որոնք ուղղված կլինեն հայության բոլոր ազգային նպատակների կայացմանն ու ներցեղային բարոյականի ամրապնդմանը:
Հայ Արիական Միաբանություն Հայ Ազգայնականների Համախմբում
«Կարիք չկա ևս մեկ ստոր արարքով փորձել հայության գենետիկ մաքրությունն ու համբերությունը»
Իսկ օտար պետության կողմից մեր կյանքին, կացութաձեւին միջամտելու այս հերթական փորձը նույնպես դատապարտված է ձախողման, ուստի կարիք չկա, որ Գերմանիան էլ դառնա մի նոր Հունգարիա՝ մեկ այլ վնասարարությամբ, որը կարող է խարան դառնալ երկար ժամանակ:
Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը կպաշտպանեն ինչպես «Հայազ»-ն միության, այնպես էլ բոլոր այլ կազմակերպությունների այն գործողությունները, որոնք ուղղված կլինեն հայության բոլոր ազգային նպատակների կայացմանն ու ներցեղային բարոյականի ամրապնդմանը:
Հայ Արիական Միաբանություն
Հայ Ազգայնականների Համախմբում