Միասեռականների մասին ֆիլմի ցուցադրությունը Հայաստանում աղմուկ է առաջացրել
Գերմանիայի դեսպանությունը և ԵՄ պատվիրակությունը Հայաստանում կազմակերպել են «Parada» ֆիլմի ցուցադրությունների շարք։ Այն սերբական դրամա է, որն արծարծում է Սերբիայում միասեռականների իրավունքների նուրբ խնդիրը: Ֆիլմի առանցքային թեման Բելգրադում միասեռականների հպարտության շքերթ կազմակերպելու երկրորդ փորձն է այն բանից հետո, երբ առաջինը 2001թ. ավարտվել էր բռնությամբ: Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպիչները պայմանվորում են Հայաստանում մարդու իրավունքների կարևորության գիտակցության ամրապնդմամբ։
Այս նախաձեռնությունը, սակայն, բողոքի ալիք է բարձարցրել հայաստանյան հանրության շրջանում։ Եվ վրդովվելու պատճառը ոչ միայն բուն ֆիլմի ցուցադրությունն է, այլ վայրը, որտեղ այն ցուցադրվելու է՝ Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, հոկտեմբերի 15-ին և 16-ին` ժամը 20.00-ին։
Մասնավորապես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերը կոչ են անում բոյկոտել և կանգնել դռան դիմաց ու թույլ չտալ մարդկանց ներս մտնել։
«Սրանցիցպրծումչկա, ամեն 2 ամիսըմեկպետքամիհատհիշացնենիրանցմասին», «Չէէէէ,էսեվրոպացիներըորոշելենլրիվմեզբարոյազրկեն»,–բողոքում են օգտատերերը։
Միասեռականների մասին ֆիլմի ցուցադրությունը Հայաստանում աղմուկ է առաջացրել
Գերմանիայի դեսպանությունը և ԵՄ պատվիրակությունը Հայաստանում կազմակերպել են «Parada» ֆիլմի ցուցադրությունների շարք։ Այն սերբական դրամա է, որն արծարծում է Սերբիայում միասեռականների իրավունքների նուրբ խնդիրը: Ֆիլմի առանցքային թեման Բելգրադում միասեռականների հպարտության շքերթ կազմակերպելու երկրորդ փորձն է այն բանից հետո, երբ առաջինը 2001թ. ավարտվել էր բռնությամբ: Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպիչները պայմանվորում են Հայաստանում մարդու իրավունքների կարևորության գիտակցության ամրապնդմամբ։
Այս նախաձեռնությունը, սակայն, բողոքի ալիք է բարձարցրել հայաստանյան հանրության շրջանում։ Եվ վրդովվելու պատճառը ոչ միայն բուն ֆիլմի ցուցադրությունն է, այլ վայրը, որտեղ այն ցուցադրվելու է՝ Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, հոկտեմբերի 15-ին և 16-ին` ժամը 20.00-ին։
Մասնավորապես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերը կոչ են անում բոյկոտել և կանգնել դռան դիմաց ու թույլ չտալ մարդկանց ներս մտնել։
«Սրանցից պրծում չկա, ամեն 2 ամիսը մեկ պետքա միհատ հիշացնեն իրանց մասին», «Չէէէէ, էս եվրոպացիները որոշել են լրիվ մեզ բարոյազրկեն»,–բողոքում են օգտատերերը։
7or.am