Լրահոս

08.10.2012 09:53


Եվա Ռիվասը կրկին վիրահատվել է

Եվա Ռիվասը կրկին վիրահատվել է

Եվա Ռիվասը, ով նախորդ տարվա մայիսին «Գոհար» համույթի երևանյան համերգի գլխավոր փորձի ժամանակ որովայնի շրջանում սուր ցավեր էր ունեցել և անհապաղ վիրահատվել, Ռուսաստանում կրկին վիրահատության է ենթարկվել։ Այս մասին «BRAVO.am»-ի հետ զրույցում հայտնել է երգչուհու պրոդյուսեր Վալերի Սահարյանը:   

Նա տեղեկացրել է, որ երգչուհու՝ մեկ տարի առաջ ծագած հիվանդությունը սրացում է ունեցել.

«Ես, էթիկայից ելնելով, չեմ կարող հրապարակել մանրամասները: Միայն կարող եմ ասել՝ կանացի բավական լուրջ խնդիր էր: Այժմ Եվան վերականգնողական փուլում է և միաժամանակ մտածում է նոր անելիքների մասին»: 

Վալերի Սահարյանը նշել է, որ Եվայի հիվանդությունը ոչ մի պարագայում չի կարող պատճառ դառնալ բեմից հեռանալու համար.

«Իր նման երգչուհին պարզապես չի կարող առանց բեմի: Վերականգնողական փուլից հետո Եվան անպայման նոր ծրագրերով, նոր ասելիքով կներկայանա իր հանդիսատեսին»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը