2010թ. դեկտեմբերի 21-ին, «Գազպրոմ»-ի ԱՊՀ երկրների աշխատանքների վարչության պետ և «ԱրմՌոսգազպրոմ» կազմակերպության վարչության պետի տեղակալ Անատոլի Պոդմիշալսկին հայտարարել էր, թե 2011թ. ապրիլի 1-ից Հայաստանում գազի գինը կբարձրանա շուկայական մակարդակի. «Իսկ ինչ վերաբերվում է այլ հնարավոր տարբերակների, ապա դրանք կարող են որոշվել մոտակա 2-3 ամիսների ընթացքում, եթե նման բանակցություններ տարվեն»։ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, հավանաբար, այս հայտարարությունն էր պատասխանում, երբ տարեվերջին կրկին ակտուալ դարձավ գազի գնի նոր բարձրացման հարցը: Նա լրագրողներին հավաստիացրեց, որ հայկական կողմը կգնա ակտիվ բանակցությունների եւ, ամենայն հավանականությամբ, գազը չի թանկանա: Հարց է առաջանում' այդ ինչի՞ շուրջ պետք է բանակցի մեր նախարարը, եթե ռուսական կողմը' «Գազպրոմը» պնդի, որ Հայաստանը գազ պետք է ստանա մյուսների նման' միջազգային շուկայական գներով: Պետք է խնդրի՞, վայ, էդպիսի բան չանեք... Միջազգային հարաբերություններում առհասարակ, իսկ միջազգային առևտրի մեջ մասնավորապես, արդեն 20 տարի է, համոզվել ենք, որ խնդրանք-աղաչանքը որևէ լավ բանի չի հանգեցնում: Բացի այդ' դա չէ միջազգային պարտնյորների հետ շփվել-հարաբերվելու լավագույն ձևը: Հետևաբար, այդ ի՞նչ նոր թեմա է դնելու ռուսների առաջ Ա. Մովսիսյանը, որ դեռևս անհայտ է մեր հասարակությանը եւ դեռ մի բան էլ հաջողություն է բերելու նրան:
Եթե Մովսիսյանին այդպես ավելի հարմար է, թող գաղտնի պահի: Բայց նաև պետք չէ մոռանալ, որ երրորդ հազարամյակում ամենագաղտնի բանն էլ մի օր ջրի երես է ելնելում:
Եվ այսպես' ըստ էության իր կոլեգայից շատ տարբեր բան չի ասել գլխամասը' «Գազպրոմ»-ի խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը: Նա, պատասխանելով լրագրողների այն դիտողությանը, թե «բարեկամ երկրները, ինչպիսին Հայաստանն է, արտոնյալ գներով են ստանում ռուսական գազը», «Spiegel» ամսագրին ասել է. «Ապագայում Հայաստանը ռուսական գազը շուկայական գներով է ստանալու»: Նկատենք, սակայն, որ Միլլերը, ի տարբերություն Պոդմիշալսկու, չի խոսել ինչ-ինչ հնարավոր բանակցությունների մասին, որոնք Հայաստանին հնարավորություն են տվել մինչ այս ավելի էժան գազ ունենալ: Նա պարզապես վերցրել ու շարադրել է ամբողջ ճշմարտությունն այն մասին, թե ինչպես է պատահել, որ արտասահմանում կարծիք է ստեղծվել' իբր Ռուսաստանը էժան գներով է գազ մատակարարում Հայաստանին: Լսենք նրան. «Հայաստանի հետ մենք պայմանավորվել ենք, որ ապագայում գազը շուկայական գներով ենք մատակարարելու։ Մինչև հիմա Երևանը մեր գազի համար վճարում էր իր գազային և էներգետիկական կազմակերպութկունների ակտիվներով։ Այնպես որ, այսօր մեզ է պատկանում Հայաստանի ենթակառուցվածքի 80%-ը՝ բաշխիչ ցանցեր, ստորգետնյա պահեստներ, գազատարի մայրուղիներ, ՋԷԿ-ի բլոկ...»:
Հետաքրքիր է իմանալ' պարոն Մովսիսյանը, ով խոսեց հնարավոր բանակցությունների մասին, նկատի ուներ, թե էլի ի՞նչ է տալու Ռուսաստանին, որ գազը բնակչության համար չթանկանա, թե՞ իրոք նոր բան է մտածել:
Մեր իշխանությունները, սովորաբար, երբ մի նոր ու լավ բան են մտածում, այդ մասին ծանուցում են անմիջապես: Հիշեք թեկուզ Գյումրին ծովափնյա քաղաք, իսկ Հայաստանը առաջավոր տեխնոլոգիաների հայրենիք դարձնելու ծրագրերը ( էն 100 տարեկան մարդուն էլ, Հոնկոնգից էր, որտեղից էր, վերցրին, բերին Հայաստան): Գազի դեպքում, սակայն, մերոնք չեն շտապում նորությունը բացահայտել: Արդեն փորձ ունեն: Գազը կթանկանա, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը ամիսներ անց թոշակները կվերանայի, որ չլինի թե այդ թանկացումից ժաղովրդի թոշակառու հատվածը տուժի: Իսկ մնացածի հերն էլ անիծած: Մնում է գուշակել, թե ո՞ր թվի վրա կկանգնի գազի գինը: Այսինքն' մնում է գուշակել, թե այս անգամ ի՞նչ նոր ենթակառուցվածք կզիջենք «Գազպրոմ»-ին, ու մեր ռուս գործընկերը որքա՞ն կգնահատի մեր զիջած նոր ենթակառուցվածքը:
Չէի ցանկանա, որ ինչ-որ մեկը վատ բան մտածեր Երևանի նոր քաղաքապետի մասին: Եթե կարող է, թող լավ բաներ անի մեր երեքհազարամյա մայրաքաղաքի համար: Բայց Մելլերի խոսքերը հանգիստ չեն տալիս' ի՞նչ թիվ է նա նշելու գալիք ապրիլի մեկից հետո իր նոր հարցազրույցում, եւ «Գազպրոմ»-ին անցած ի՞նչ նոր ենթակառուցվածքի անուն է բարձրաձայնելու: Պատահաբար Երևանի քաղաքապետի պաշտոնը, որ «սահուն» փոխանցվեց «ՀայՌոսԳազարդ»-ին, Մելլերը կոմունիկացիա չի՞ համարում:
Բանակցելու համար բան ունենալը պարտադիր է

Էդիկ Անդրեասյան