Շիրակ Թորոսյան. «Մարդիկ չեն կարողանում սահմանով հայատառ թերթեր ու գրքեր անցկացնել»
ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը խորհրդարանի ամբիոնից հայ-վրացական պետական սահմանի ջավախքյան անցակետում նշմարվող մի նոր երևույթի մասին է խոսել.
-Մարդիկ չեն կարողանում սահմանով հայատառ թերթեր ու գրքեր անցկացնել։ Վրաց մաքսավորներն առանց պատճառաբանության ասում են թե պարզապես չի կարելի դրանք անցկացնել։
Պատգամավորը Հայաստանի իշխանություններին կոչ է արել քննարկումների միջոցով փորձել հասկանալ, թե ինչու՞ է վրացական կողմն այդպես վարվում, և փորձել լուծում տալ այդ խնդրին։