Լրահոս

07.10.2012 00:16


Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր կոմիտեի նիստը Լառնակայում

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր կոմիտեի նիստը Լառնակայում
Հոկտեմբերի 5-ին Կիպրոսի Հանրապետության Լառնակա քաղաքում իր աշխատանքները սկսեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր կոմիտեի նիստը: Նիստին մասնակցում էին գործկոմի անդամները, ինչպես նաև Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը: Աշխատանքները սկսելու առիթով ողջույնի խոսք ասացին Կիպրոսի Խորհրդարանում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը, Կիպրոսի մարզական կազմակերպության կոմիտեի ներկայացուցիչ Անդրոս Լոպպան:

Նիստի ընթացքում որոշում կայացվեց 2014թ. ձմռանը Ծաղկաձորում անցկացնել Համահայկական ձմեռային առաջին խաղերը: Խաղերի ծրագրում ընդգրկվելու են դահուկ, լեռնադահուկ, սնոուբորդ և հոկեյ մարզաձևերը: Բացի մրցութային ծրագրից, լինելու են նաև ցուցադրական ելույթներ:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի առաջարկությամբ որոշվեց ամառային և ձմեռային խաղերի ընթացքում հոգալ Սիրիայի պատվիրակության ժամանման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև Ձմեռային առաջին խաղերին մասնակցող մարզիկների գիշերավարձն ու սնունդը:

Գործկոմը որոշեց 2015թ. ամառային խաղերի ծրագրում ընդգրկել հրաձգություն, հեծանվասպորտ, սիրողական գոլֆ, սպորտային պարեր մարզաձևերը: Գործկոմի նիստում Համահայկական խաղերի ծրագրում ավելացան լող մարզաձևի՝ բատերֆլայ 50 և 100 մ, թիկնալող 50 և 100մ, փոխանցումալող 4x100մ, համակցված փոխանցումալող 4x100 մ ձևերը և աթլետիկայի բարձրացատկ մարզաձևը:

ՀԽՀԿ հերթական նիստը տեղի կունենա 2013թ. մայիսին Երևանում:

Այս խորագրի վերջին նյութերը