Երևանի քաղաքապետ պրն. Տարոն Մարգարյանին ք. Երևան, Արզումանյան 4 շենքի բնակիչներից
Դիմում-բողոք
Հարգելի պարոն քաղաքապետ, տեղեկացնում ենք Ձեզ այն մասին, որ Արզումանյան 4 հասցեում գտնվող շենքի դիմացի հանրային կանաչ տարածքում ընթանում է անհասկանալի շինարարություն, որի պատճառով ծառահատվել և վերացվել է կանաչ գոտու մի մասը, փակվել է հետիոտների անցումը, իսկ շենքում առաջացել են նոր ճաքեր: Տարիներ շարունակ շենքը համարվել է վթարային, սակայն 4-րդ կարգից, առանց որեէ համապատասխան ամրեցման աշխատանքներ իրականացնելու վերադասակարգավորվել է 3-ի: Շինհրապարակում չկա փակցված նախագիծ, իսկ մեր հարցերին շինարարություն կատարողները չեն պատասխանում: Փաստորեն տեղի է ունենում ինքնակամ ապօրինի շինարարություն: Ոչ մի բնակիչ նման կառույցի վերաբերյալ տեղեկացված չի եղել և համաձայնություն չի տվել և չի էլ տա: Առավել ևս, բազմաթիվ անգամ ահազանգվել է սանէպիդկայան` շենքի տակ առնետների առկայության վերաբերյալ: Վերոհիշյալ շինարարության պատճառով, առնետները ակտիվացել են և ներխուժում են բնակարաններ` օգտվելով շենքի տարիներ շարունակ ամրեցման կարիք ունեցող հիմքից: Ելնելով վերոշարադրյալից և հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջները, խնդրում ենք օրենքով սահմանված ժամկետում մեզ տրամադրել հստակ և մանրամասն տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ. 1.Կա՞ արդյոք ճարտարապետահատակագծային առաջադրանք, քաղաքաշինական փորձաքննության եզրակացություն և շինարարության թույլտվություն տվյալ շինարարության համար: Եթե այո, խնդրում ենք տրամադրել այդ հաստատված եզրակացություններն ու թույլտվությունները: 2. Երբ՞ և ինչպե՞ս են տեղեկացվել շրջակա շենքերի բնակիչները այդ շինարարության մասին: Մինչ այդ խնդրում ենք միջամտել և կասեցնել ապօրինի շինարարությունը, որպեսզի բնակիչները բնականաբար ստիպված չլինեն այլ միջոցների դիմելու: Հարգանքով` Արզումանյան 4 շենքի բնակիչներ
Դիմում-բողոք Երևանի քաղաքապետին
Երևանի քաղաքապետ պրն. Տարոն Մարգարյանին
ք. Երևան, Արզումանյան 4 շենքի բնակիչներից
Դիմում-բողոք
Հարգելի պարոն քաղաքապետ, տեղեկացնում ենք Ձեզ այն մասին, որ Արզումանյան 4 հասցեում գտնվող շենքի դիմացի հանրային կանաչ տարածքում ընթանում է անհասկանալի շինարարություն, որի պատճառով ծառահատվել և վերացվել է կանաչ գոտու մի մասը, փակվել է հետիոտների անցումը, իսկ շենքում առաջացել են նոր ճաքեր: Տարիներ շարունակ շենքը համարվել է վթարային, սակայն 4-րդ կարգից, առանց որեէ համապատասխան ամրեցման աշխատանքներ իրականացնելու վերադասակարգավորվել է 3-ի: Շինհրապարակում չկա փակցված նախագիծ, իսկ մեր հարցերին շինարարություն կատարողները չեն պատասխանում: Փաստորեն տեղի է ունենում ինքնակամ ապօրինի շինարարություն: Ոչ մի բնակիչ նման կառույցի վերաբերյալ տեղեկացված չի եղել և համաձայնություն չի տվել և չի էլ տա:
Առավել ևս, բազմաթիվ անգամ ահազանգվել է սանէպիդկայան` շենքի տակ առնետների առկայության վերաբերյալ: Վերոհիշյալ շինարարության պատճառով, առնետները ակտիվացել են և ներխուժում են բնակարաններ` օգտվելով շենքի տարիներ շարունակ ամրեցման կարիք ունեցող հիմքից:
Ելնելով վերոշարադրյալից և հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջները, խնդրում ենք օրենքով սահմանված ժամկետում մեզ տրամադրել հստակ և մանրամասն տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ.
1.Կա՞ արդյոք ճարտարապետահատակագծային առաջադրանք, քաղաքաշինական փորձաքննության եզրակացություն և շինարարության թույլտվություն տվյալ շինարարության համար: Եթե այո, խնդրում ենք տրամադրել այդ հաստատված եզրակացություններն ու թույլտվությունները:
2. Երբ՞ և ինչպե՞ս են տեղեկացվել շրջակա շենքերի բնակիչները այդ շինարարության մասին:
Մինչ այդ խնդրում ենք միջամտել և կասեցնել ապօրինի շինարարությունը, որպեսզի բնակիչները բնականաբար ստիպված չլինեն այլ միջոցների դիմելու:
Հարգանքով` Արզումանյան 4 շենքի բնակիչներ