Լրահոս

06.10.2012 15:03


Վարդան Օսկանյանն ԱԱԾ-ից ծանուցագիր է ստացել

Վարդան Օսկանյանն ԱԱԾ-ից ծանուցագիր է ստացել

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս քաղաքական ֆարսը շարունակվում է: Այսօր ես ԱԱԾ-ից ծանուցագիր ստացա ինձ «մեղադրանք առաջադրելու և հարցաքննության կանչելու մասին»: ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Մ․Համբարձումյանի ուղարկած ծանուցագրում նշված է․ «Հայտնում եմ, որ ՀՀ քր․ դատ․ օր-ի 153 հոդվածի համաձայն՝ նշանակված ժամկետին ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին Դուք պարտավոր եք նախապես տեղյակ պահել քննությանը, հակառակ դեպքում կարող եք բերման ենթարկվել հարկադիր կարգով»:

Այս ոտնձգություննները ոչ թե իմ` այլ Հայաստանի հեղինակության և մեր ժողովրդավարության նկատմամբ են: 

Այս նոր փուլում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր միացել են ստորագրահավաքին, կանխելու այս քաղաքական հալածանքը: Շատ զգացված եմ տեսնել աշխարհի տարբեր երկրներից ստորագարահավաքին միացածների սրտաբուխ և անկեղծ մեկնաբանությունները»:

Այս խորագրի վերջին նյութերը