Լրահոս

06.10.2012 14:13


ՀՀԿ պատգամավորը Գալուստ Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը ևս կողմ կքվեարկեր

ՀՀԿ պատգամավորը Գալուստ Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը ևս կողմ կքվեարկեր

Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը հայտնել է, որ եթե Վարդան Օսկանյանի փոխարեն դատախազը միջնորդություն ներկայացներ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու համար՝ նա կրկին կողմ կքվեարկեր: «Ինչո՞ւ ենք Գալուստ Սահակյանի վրա գնում: Եթե իմ հարցը լիներ՝  ես կհամագործակցեի իրավապահների հետ։ Եթե Օսկանյանը ցանկացած քաղաքացու նման համագործակցեր դատախազության հետ, ապա նման անհրաժեշտություն չէր առաջանա»,–ասել է բանախոսը:

ՀՀԿ պատգամավորը շեշտել է, որ Վարդան Օսկանյանը շարունակում է պատգամավոր մնալ։ «Նա լիարժեք պատգամավոր է, պարզապես նա պետք է ցուցմունք տա, ինչո՞ւ եք այդքան ծանր տանում անձեռնմխելիությունից զրկումը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը