Լրահոս

09.06.2009 19:59


Արմեն Մարտիրոսյան. «Չէր կարելի, որ խոշոր բիզնեսն առանց հարկային դաշտ բերելու, փաստաթղթային պահանջների տակ դնեին փոքր և միջին բիզնեսին»

-Շատ ժամանակահատված չի անցել այն պահից, երբ ԱԺ-ն առանց խղճի խայթի ընդունեց «Պարզեցված հարկի մասին» օրենքի նոր փոփոխությունները։ «Ժառանգություն» խմբակցության անդամները բազմաթիվ անգամ կոչ արեցին չքվեարկել այդ օրինագծերի օգտին,-ԱԺ հայտարարությունների ժամին նշել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ու հավելել,- չէր կարելի, որ խոշոր բիզնեսն առանց հարկային դաշտ բերելու, փաստաթղթային պահանջների տակ դնեին փոքր և միջին բիզնեսին։ Այս ամենով, սակայն, ամեն ինչ չվերջացավ։ Իշխանությունները վերցրեցին մի այնպիսի կուրս, որի արդյունքում պետական գանձարանը լցնելու հիմնական աղբյուրը հանդիսացավ հենց տնտեսական դաշտի փոքր ու միջին հատվածը։

Արմեն Մարտիրոսյանի խոսքերով, այս ամենի արդյունքում մենք ունենք հետևյալ պատկերը. «Տնտեսական դաշտում տարբեր փորձագիտական տվյալներով 70-80 տոկոսը տնօրինող 40 ընտանիքներն ու կլանները ապահովում են հարկային մուտքերի ընդամենը 40 տոկոսը, իսկ մնացած 25-30 տոկոս զբաղեցնող փոքր ու միջին բիզնեսը վճարում է հարկերի 60 տոկոսը։ Այսպիսի անհավասարությունը ոչ թե նոր վարչարարության արդյունք է, այլ իշխանությունների կողմից տարվող հետևողական քաղաքականության արդյունք, որի նպատակը մեկն է. ամեն ինչ մեզ, մեր ախպերությանը»։

Այս խորագրի վերջին նյութերը