Լրահոս

06.10.2012 13:10


Քաշաթաղի շրջանի Կերենի դպրոցին շտապ անհրաժեշտ են դպրոցական դասագրքեր

Քաշաթաղի շրջանի Կերենի դպրոցին շտապ անհրաժեշտ են դպրոցական դասագրքեր

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանի խոսքերով՝ չնայած այն հավաստիացումներին, որ Քաշաթաղի շրջանի դպրոցական դասագրքերի խնդիրը շատ արագ կլուծվի, շարժը չի նկատվում։

–Այս պահի դրությամբ չի լուծվել նորաստեղծ Կերենի միջնակարգ դպրոցի դասագրքերի հարցը: Ինչո՞ւ եմ հատկապես Կերենի դպրոցը առանձնացնում՝ այն նորաստեղծ դպրոց է, ուսուցիչները և աշակերտների գերակշիռ մասը նոր վերաբնակիչ են և դեռևս լիովին չեն հարմարվել իրենց նոր բնակավայրին, ունեն բազում խնդիրներ, և այս խնդիրը, որը կարծում էի՝ հեշտ խնդիր է, չի լուծվում,–նշել է նա և դիմել աջակցության համար։

Պահանջվող դասագրքերի ցանկը հետևյալն է.

3-րդ դասարանի ռուսաց լեզու, երաժշտություն, ֆիզկուլտուրա (մեկական օրինակ), 4-րդ դասարանի ռուսաց լեզու, երաժշտություն, անգլերեն, տեխնոլոգիա (մեկական օրինակ), 5-րդ դասարանի ռուսաց լեզու, երաժշտություն, անգլերեն, տեխնոլոգիա, մայրենի լեզու, մաթեմատիկա, կերպարվեստ, հայրենագիտություն, բնագիտություն (երկուական օրինակ), 6-րդ դասարանի ռուսաց լեզու, անգլերեն, տեխնոլոգիա, կերպարվեստ, բնագիտություն, աշխարհագրություն, հայոց պատմություն, համաշխարհային պատմություն (երկուական օրինակ), 9-րդ դասարանի ռուսաց լեզու, անգլերեն, հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, հայոց լեզու, գրականություն, Հայաստանի աշխարհագրություն, եկեղեցու պատմություն, հասարակագիտություն, հանրահաշիվ, երկրաչափություն, ինֆորմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ՆԶՊ (երկուական օրինակ)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը