Բարեկարգումներ ոստիկանությունում՝ սպասված, երազած և անհրաժետություն: Օբյեկտիվ լինելու համար, կարելի է փաստել, որ այս ոլորտում տեղի ունեցող բարեկարգումները քաջալերող են և նույնիսկ ակընհայտ: Բարեհամբույր ոստիկանի կերպարը, պարծանք է մեր հասարակության համար: Օրենքի կատարող և հասարակության պաշտպան, որտեղ արագ արձագանքում են ձեր խնդրին:
Սակայն, միշտ էլ կան պահարաններ, որտեղ կմախքներ են պահվում:
Թվում է, թե բարեկարգումները վերաբերվում են միայն ճանապարհատրանսպորտային բաժնին: Ակընհայտ է ոստիկանների կենսամակարդակի բարձրացումը, որը բխում է բարձր աշխատավարձ ստանալուց կամ «այլ եկամուտ» ապահովելուց, օրինակ բենզինի վաճառքից, կամ այլ և այլ հնարամտություններից: Մտեք ցանկացած ոստիկանական բաժանմունք և դուք ականատես կլինեք շքեղության, որը ցույց է տալիս այս ոլորտում տեղի ունեցող «բարգավաճումը», ոհ, կներեք բարեկարգումը:
Ի պատիվս ոստիկանապետի, կարելի է գովել նրա խիստ և պահանջկոտ բնավորությունը, որը կարծես թե գործում է ի նպաստ ոստիկանական համակարգի մաքրման, հեղիանկության բարձրացման և թերությունների վերացմանը: Թերևս, սուբյեկտիվորեն կարելի է այլ բնութագրում տալ նրա ելույթներին, որտեղ վերջինս խստորեն հրահանգում է աշխատանքից հեռացնել գռեհիկ պահվացք ունեցող, թերացող և ոստիկանությունը պախարակող աշխատակիցներին: Մի ասույթ կա, «չես բռնվել՝ գող չես»: Կասեի այսպես, աշխատանքից հեռացնել նրանց, ովքեր բռնվել են ու վտանգել են մյուսների «բացահայտված» լինելը: Գիտեք, ոստիկանապետի նման խիստ պահվածքն արդեն իսկ կասկածելի է: Ասում են, թե «ձուկը գլխից է հոտած լինում»: Այո ոստիկանական ամենաթողությունը գալիս է այստեղից: Երբ, գրեթե «տկընթաղ» են անում այն փաստը, որ երևի թե 95 տոկոս է կազմում, երբ ոստիկաններն են հրահրում վեճեր, բախումներ և այլն, որն էլ հանգեցնում է մարդկային «զգացմունքային ժայթքման»: Ու ժայթքման հետևանքը, մարդու գլխին գործ սարքելը կամ գործ կարելն է դառնում: Թվում է, թե անցավ խորհրդային կարգերի կամ 90-ականների ոստիկանական ամենաթողության ժամանակներն ու հիմա ամեն մարդ կարող է իրեն՝ օրենքի կողմից պաշտպանված զգալ, սակայն պաշտպանված է նա, ով «հաստ մեջք» ունի, ու կարող է ոստիկանի՝ « իր մոր հասցեին ուղղված գովասանքին»՝ պատասխանել նույնությամբ: Իսկ անպաշտպանին, մնում է կուլ տալ հայհոյանքներն ու նսեմացումները: «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»:
Ոստիկանական բարեփոխումները պետք է սկսել կադրային փոփոխություններից և այդ նույն կադրերին բացատրելուց, որ նրանք օրենքի պաշտպանն են և ոչ թե խախտողը: Հիշում եք, վերջին ժամանակներս Վրասատանում աղմուկ բարձրացրած «բանտային սկանդալները», կարծո՞ւմ եք Հայաստանը երաշխավորված է դրանցից, կասեի ոչ, այլ մեր մոտ ոստիկանական ամենաթողություն բացահայտողներ չկան, ոչ ոքի ավելորդ «բազարներ» պետք չեն: Իսկ ներքին բացահայտումներ լինում են այն ժամանակ, երբ ասենք՝ բացահայտվում է, որ ոստիկանը կառավարական ընդիմությունից է, կամ էլ «շեֆերի» կողմից՝ «անկառավարելի կամ անհնազանդ»:
Ինձ այսօր վրդովեցրեց կարդացածս մի լուրը, որը թվում է թե ուշացած է, սակայն ուղղելի: Վերջերս, ավելի շուտ Ապրիլի 23-ին, Արտաշատում, Գրիշա Վիրաբյանին, ով մասնագիտությամբ մանկավարժ էր, ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար, ոստիկանները տարել էին Արտաշատի ոստիկանատուն և հինգ ժամ ծեծելուց հետո գցել մեկուսարան, իսկ Ապրիլի 24-ին, շտապ օգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ վերջինիս ամորձին հեռացրել էին վիրահատական միջամտությամբ: Ազգի համար « վիրավորված» ոստիկանները, ջանացել էին պատվազուրկ անել խեղճին:
Ես դեռ չեմ գտել տեղեկություններ այն մասին, թե դեպքն ինչ ավարտ ունեցավ, այդ միջադեպի պատճառով որևէ մեկը ենթարկվե՞ց պատասխանատվության, թ՞ե նորից «ծածկեցին»:
Մինչ ոմանք ջանում են հրապարակորեն ցույց տալ կատարվող փոփոխությունները, միևնույն ժամանակ, Հայաստանի տարբեր վայրերում, ոչ միայն հանցագործները, այլև հասարակության տարբեր շերտերին պատկանող մարդիկ, բախվում են ոստիկանական ամենաթողության:
Եթե այս բնագավառում, բարեկարգումները տակավին դեռ վերաբերվում են նյութական ոլորտին, ապա դա նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի, ցանկացած պահի, կարող է դառնալ ոստիկանական ամենաթողության պոտենցյալ «զոհ»-ը:
«Կմախքներ» ոստիկանության «պահարաններում»
Բարեկարգումներ ոստիկանությունում շարքից

Մամիկոն Համբարյան