Արմեն Ռուստամյան. «ԵԽԽՎ-ն չի կարող ընդունել մարդասպանի փառաբանումը»
«Ինձ համար հատկապես տհաճ է լսել մարդասպանի գործողությունների արդարացումը։ Միտումնավոր սպանությունը չի կարող փառաբանվել, քանի որ այն կարող է կրկնություններ առաջացնել: Այս հանցագործությանն արդարցում չունի»,-«Երկրամաս»–ի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով քննարկման ժամանակ հայտարարել է իտալացի պատգամավոր Ռենատո Ֆարինան։
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն էլ նշել է, որ Սաֆարովի գործը պարզապես խնդիր չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ մարտահրավեր է այն իրական արժեքներին, որոնց հետևում և պաշտպանում ենք Եվրոպայում:
«Հանցագործությունը չի կարող անպատիժ մնալ»,-հայտարարել է Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է իր գործողություններն արդարացնելու համար, սակայն ԵԽԽՎ-ն չի կարող ընդունել մարդասպանի փառաբանումը:

7or.am