Լրահոս

06.10.2012 17:12


Ընտրությունների սպասումով. Վենեսուելայում այսօր լռության օր է

Ընտրությունների սպասումով. Վենեսուելայում այսօր լռության օր է

Վենեսուելայում ավարտվել է նախընտրական քարոզարշավը. այսօր երկրում լռության օր է, արգելվում է որևէ տեսակի նախընտրական քարոզ, հարցումների արդյունքների հրապարակում և այլն։ Վաղը՝ հոկտեմբերի 7-ին, Վենեսուելան կընտրի իր նախագահին։

Գրանցված է 6 թեկնածու, սակայն ակներև է, որ հիմնական պայքարն ընթանալու է գործող նախագահ Ուգո Չավեսի ու ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսի միջև։ Գաղափարական առումով Չավեսը սոցիալիզմ է կառուցում (արդեն 14-րդ տարին), իսկ Կապրիլեսը կապիտալիստական համակարգ է առաջարկում։

Այս խորագրի վերջին նյութերը