Լրահոս

06.10.2012 12:01


Հարավային Կորեայի ՊՆ. «Հյուսիսկորեացի զինվորը սպանել է իր երկու ծառայակիցներին և փախել մեզ մոտ»

Հարավային Կորեայի ՊՆ. «Հյուսիսկորեացի զինվորը սպանել է իր երկու ծառայակիցներին և  փախել մեզ մոտ»

Հյուսիսկորեացի զինվորը սպանել է իր երկու ծառայակիցներին և  փախել է Հարավային Կորեա: Այս մասին, «Ասոշիեյթեդ փրես-ի» փոխանցմամբ,  հայտնել են Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունից: Հյուսիսային Կորեայից այս տեղեկատվությանը չեն հաստատել:

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին: Փախուստի դիմելուց առաջ զինվորը գնդակահարել է դասակի հրամանատարներին:

Նշենք, որ հյուսիսկորեական զինվորների դասալքության դեպքեր հազվադեպ են գրանցվում: Վերջինը տեղի է ունեցել 2008թ.:

Ավելացնենք՝ մեկ անգամ չէ, որ Հարավային Կորեայի լրատվամիջոցները տարբեր տեսակի բացասական տեղեկատվություններ են տարածում ԿԺԴՀ–ի վերաբերյալ, բայց դրանք հերքվում են Հյուսիսային Կորեայի կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը