ԲՀԿ լրատվոթյան և հասարակայնության հետ կապերի բաժինը բոյկոտում է
Հարգելի գործընկերներ, սիրելի բարեկամներ: Հերթական անգամ դիմում եմ ձեզ տեղեկացնելու համար թերթերից մեկում տեղ գտած մի հրապարակման բացարձակապես սուտ և թյուր լինելու մասին: ‹‹168 ժամ›› թերթի հոկտեմբերի 6-ին լույս տեսած համարի ‹‹Չի հերքել›› վերնագրով նյութը որևէ կերպ չի արտաբերում իմ պատասխանը լրագրողի հարցին, պարունակում է արհեստածին ինտրիգ և չի տեղավորվում իմ աշխատանքային ոճի ու կոնկրետ ձևակերպումների ձևաչափի մեջ: Արդեն որերորդ անգամ հարկադրված եմ անդրադառնալու այդ թերթի կողմից, կարծում եմ միտումնավոր, իմ խոսքերի խեղաթյուրմանը: Իհարկե, որպես ապացույց գոյություն ունեն իմ բոլոր հեռախոսային հարցազրույցների ձայնագրությունները, այդ թվում և այս:
Առիթից օգտվելով նորից եմ կոչ անում բոլորիդ, որպես գոծընկերների ում հետ աշխատում եմ մեծ հաճույքով ու հարգանքով գրեթե քսանչորսժամյա ռեժիմով, երբևէ չեմ զլանում զրուցել որևէ թեմայով և մեկնաբանել ցանկացած հարց, չխեղաթյուրել և որևէ կերպ չփոխակերպել ձեր հարցերին տրվող իմ պատասխանները: Ցանկանում եմ տեղեկացնել, որ այս պահից սկսած ԲՀԿ լրատվոթյան և հասարակայնության հետ կապերի բաժինը բոյկոտում է ‹‹168 ժամ›› թերթի հետ աշխատանքը և դադարեցնում աշխատանքային հարաբերությունները, այն պարզ պատճառով որ խմբագրությունը հակված չէ ճշգրիտություն պահպանելու և բազմիցս նաև հրաժարվել է ճշգրտելու թյուր տեղեկատվությունը: Իսկ այդ թերթի և համանուն կայքի որոշ ներկայացուցիչներ, քողարկվելով տարբեր ‹‹ֆեյքերի›› և այլոց էջերի ներքո, անձնական վիրավորանքերով կեղտոտ և սուտ նյութեր են տարածում սոցիալական ցանցերում առանց հասկանալու, որ թվային աշխարհում բոլոր հետքերը երկար մնում են, և յուրաքանչյուրի արարք ենթակա է բացահայտման և պատժի ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն:

Հարգանքներով՝
ԲՀԿ լրատվության և հասարակայնության
հետ կապերի պատասխանատու,
ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյան