Ռումինիայի նախագահը «Նաբուկո»–ի վերաբերյալ հրամանագիր է ստորագրել
Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն «Նաբուկո»–ի համաձայնագրին աջակցելու մասին հրամանագիր է ստորագրել, որը կներկայացվի խորհրդարանի վավերացմանը: Այս մասին հաղորդում է «Թրենդ»–ը։
Բեսեսկուն ստորագրել է Ռումինիայի,«Nabucco Gas Pipeline International GmbH»-ի և «Nabucco Gas Pipeline Romania SRL»-ի միջև համաձայնագրի աջակցության հրամանագիր:
Հիշեցնենք, որ «Նաբուկո»-ն այն խողովակատար նախագծերից մեկն է, որը կապահովի կասպիական գազի (այդ թվում նաև՝ ադրբեջանական) փոխադրումը Եվրոպա: Ներկայումս նախագծի բաժնետերերն են ավստրիական «OMV», հունգարական «FGSZ», բուլղարական «Bulgargaz», ռումինական «Transgaz», թուրքական «Botas» և գերմանական «RWE» ընկերությունները, որոնցից յուրաքանչյուրը նախագծում 16,67 տոկոս բաժնեմաս ունի: