Արտերկրում ապրող սպորտսմեններն էլ են ՀՀԿ–ական պատգամավորի հայտարարությունից վրդովված. Վաղինակ Գալստյանի արձագանքը
Հայ անվանի մարզիկները հայտարարություն էին տարածել հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ–ում Կառավարությանն ուղղված հարց ու պատասխանի ժամանակ ՀՀԿ–ական պատգամավոր ԼևոնՄարտիրոսյանի կողմից բացահայտ հեգնական տոնով արտահայտվելու վերաբերյալ: Այդ կապակցությամբ «1lur.am»-ը խոսել է հունահռոմեկան ըմբշամարտի աշխարհի չեմպիոն ՎաղինակԳալստյանի հետ:
–Պատգամավորներից մեկը, ով սպորտի հետ երևի ընդհանրապես կապ չունի, անպատասխանատու հայտարություն է արել: Եթե առիթ լինի, ես կհարցնեի իրեն՝ ինքը կյաքնում որևէ սպորտաձևով զբաղված կա՞ և որևէ սպորտսմենի կյանքով հետքրքրված կա՞, տեղյա՞կ է սպորտսմենի ապրումներից: Մենք շատ վրդովված ենք այդ դեպքի առիթով և կոչ ենք անում առանց խնդրին ծանոթ լինելու անպատասխանատու հայտարարություններ չանել: Մեր սպորտսմեն ընկերները, որոնք ապրում են արտերկրում, նույնպես վրդովված են այդ հայտարարությունից, և նա, ով իր կյանքում մեկ լումա ներդրում չի արել սպորտի ոլորտում, թող անպատասխանատու բաներ չհնչեցնի: Եթե չեն կարողանում օգնել, գոնե չխանգարեն: Իսկ այն, որ խոսվում է, թե տարածած այդ հայտարարության հեղինակը մենք չենք, դա բացարձակ հերյուրանք է. բոլորս հայտնել ենք մեր կարծիքը ոմն պատգամավորի անթույլատրելի արտահայտությունների մասին,–ասել է Վաղինակ Գալստյանը:
Արտերկրում ապրող սպորտսմեններն էլ են ՀՀԿ–ական պատգամավորի հայտարարությունից վրդովված. Վաղինակ Գալստյանի արձագանքը
Հայ անվանի մարզիկները հայտարարություն էին տարածել հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ–ում Կառավարությանն ուղղված հարց ու պատասխանի ժամանակ ՀՀԿ–ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի կողմից բացահայտ հեգնական տոնով արտահայտվելու վերաբերյալ: Այդ կապակցությամբ «1lur.am»-ը խոսել է հունահռոմեկան ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանի հետ:

7or.am