Վարդան Օսկանյան. «Եթե չունենք ազատ ընտրություններ, նշանակում է չունենք ժողովրդավարություն»
-Բացառությամբ 1991թ.-ի՝ երևի թե, մենք իրոք արդար ընտրություններ չենք ունեցել Հայաստանում,- «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ասել է հիմնադրամի խորհրդի նախագահ, ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։
Նա նաև հավելել է, որ բնական պաշարներ և մեծ ռեսուրսներ չունեցող Հայաստանում պետականության կայացման, տնտեսական զարգացման միակ ճանապարհն ազատ ընտրություններն են։
-Եթե չկան ազատ ընտրություններ, մենք երբեք չենք կարողանալու սահմանադրորեն պահանջված ճիշտ հակակշիռներ ստեղծել մեր հասարակությունում, քաղաքական համակարգում,- ասել է Վ. Օսկանյանը՝ հավելելով, որ ազատ ընտրությունները ժողովրդավարության եթե ոչ բավարար, ապա անհրաժեշտ պայման են։ Եթե մենք չունենք ազատ ընտրություններ, նշանակում է չունենք ժողովրդավարություն։
Վ. Օսկանյանի խոսքերով՝ ընտրությունները պետք է վերածվեն տոնի, իսկ մեզ մոտ ընտրություններից հետո սովորաբար սուգ է։