Հարցում. Ռոմնիի ու Օբամայի վարկանիշներն աստիճանաբար հավասարվում են
ԱՄՆ–ում մոտենում են նախագահական ընտրությունները։ Հանրապետական Միթ Ռոմնին դեմոկրատ Բարաք Օբամային վարկանիշով զիջում է ընդամենը երկու տոկոսով: Այդ մասին վկայում են «Reuters/Ipsos»-ի հարցման արդյունքները, որոնք անցկացվել են հերթական բանավեճից հետո:
Օբամայի օգտին այժմ պատրաստ են քվեարկել հարցվածների 46%-ը, Ռոմնիի օգտին` 44%-ը: Հարցվածների 90%-ը կարծում է, որ Ռոմնին ավելի լավ է ելույթ ունեցել, քան գործող նախագահը: Հարցումն անցկացվել է 1738 մարդու շրջանում: Նշենք, որ առջևում բանավեճերի ևս երկու փուլ կա՝ հոկտեմբերի 16-ին և 22-ին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին: