ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհուրդն անհանգստություն է հայտնել Սաֆարովին Ադրբեջանում հերոսացնելու կապակցությամբ
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը 2012թ. հոկտեմբերի 2-ին մասնակցել է Ուկրաինայում կայացած ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հերթական նիստին:
Ի թիվս այլ հարցերի` նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև հանցավորության դեմ պայքարի վերաբերյալ միջազգային պայմանագրերի կատարման պրակտիկայի և այդ ուղղությամբ աշխատանքների կատարելագործմանը վերաբերող հարցը, որի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունները խախտելու փաստի վրա:
Մ. Սարգսյանը նախ տեղեկացրել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կատարած ոճրագործության մասին, ով, Բուդապեշտում մասնակցելով ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացներին, 2004 թվականի փետրվարի 19-ին կացնով սպանել է քնած հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին՝ նրա ազգային պատկանելիության, հայ լինելու համար եւ ընդգծել, որ Հունգարիայի դատարանի կողմից 2006 թվականի ապրիլի 12-ին Սաֆարովը դատապարտվել է ցմահ ազատազրկման:
«Ադրբեջանական և հունգարական իշխանությունների գաղտնի գործարքի արդյունքում Հունգարիան 2012թ. օգոստոսի 31-ին Ռամիլ Սաֆարովին հանձնել է Ադրբեջանին: Բաքու ժամանելուն պես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանցագործին ներում է շնորհել, նրան ազատել պատժի հետագա կրումից: Բացի այդ, ավագ լեյտենանտի կոչում ունեցող հանցագործին շնորհվել է մայորի կոչում, վճարվել 8 տարվա աշխատավարձը՝ այն տարիների համար, որոնք նա անցկացրել է Հունգարիայի բանտում, նվիրել են բնակարան: Իրավական տեսանկյունից Ադրբեջանի նախագահը ոչ թե ներում է շնորհել, այլ գործնականում արդարացրել է Սաֆարովին՝ փոխհատուցելով այն վնասները, որոնք նա կրել է պատժի կրման ընթացքում: Այդպիսով քաջալերել է էթնիկ հողի վրա կատարված սպանությունը, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում այսօրինակ հանցագործությունների կրկնության համար ոչ միայն Ադրբեջանում, այլ նաեւ այլ երկրների տարածքում»,- իր ելույթում նշել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը՝ արձանագրելով, որ այդպիսով Ադրբեջանը խախտել է միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները: «ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհուրդը չի կարող համարժեք գնահատական չտալ Ադրբեջանի գործողություններին, այլապես Խորհրդի շրջանակներում ստորագրվող փաստաթղթերը՝ որոշումները, համաձայնագրերն ու պայմանագրերը կկորցնեն իրենց գործնական նշանակությունը»,-հայտարարել է Մ. Սարգսյանը եւ ներկայացրել 4 կետից բաղկացած բանաձեւ, որում մասնավորապես ասվում է.
«… Հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները ներում շնորհելով հանցագործին, նրան տալով մայորի կոչում, վճարելով աշխատավարձ եւ նվիրելով բնակարան՝ կոպտորեն խախտել են «Դատապարտված անձանց հանձնելու մասին», «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» կոնվենցիաների պահանջները, համամարդկային արժեքներն ու խրախուսել էթնիկ հողի վրա կատարվող սպանությունները եւ ըստ այդմ պարարտ հող են ստեղծել այդօրինակ հանցագործությունների կրկնության համար՝ ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհուրդը ՝
1. Դատապարտում է Հունգարիայի դատարանի կողմից դատապարտված հանցագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին Ադրբեջանի նախագահի որոշումը: 2. Դատապարտում է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում հերոսացնելու, ինչպես նաեւ նրան մայորի կոչում տալու, ութ տարվա աշխատավարձ վճարելու ու բնակարան նվիրելու փաստը: 3. Գտնում է, որ Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտել են դատապարտված անձանց հանձնելու մասին կոնվենցիայի պահանջները: 4. Անհանգստություն է հայտնում, որ քնած հայ սպային էթնիկ հողի վրա սպանած հանցագործին Ադրբեջանում խրախուսելը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել նմանատիպ հանցագործությունների կրկնության համար»:
Բանաձևը ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի կողմից ընդունվել է ի գիտություն:
ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհուրդն անհանգստություն է հայտնել Սաֆարովին Ադրբեջանում հերոսացնելու կապակցությամբ
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը 2012թ. հոկտեմբերի 2-ին մասնակցել է Ուկրաինայում կայացած ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հերթական նիստին:
Ի թիվս այլ հարցերի` նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև հանցավորության դեմ պայքարի վերաբերյալ միջազգային պայմանագրերի կատարման պրակտիկայի և այդ ուղղությամբ աշխատանքների կատարելագործմանը վերաբերող հարցը, որի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունները խախտելու փաստի վրա:
Մ. Սարգսյանը նախ տեղեկացրել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կատարած ոճրագործության մասին, ով, Բուդապեշտում մասնակցելով ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացներին, 2004 թվականի փետրվարի 19-ին կացնով սպանել է քնած հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին՝ նրա ազգային պատկանելիության, հայ լինելու համար եւ ընդգծել, որ Հունգարիայի դատարանի կողմից 2006 թվականի ապրիլի 12-ին Սաֆարովը դատապարտվել է ցմահ ազատազրկման:
«Ադրբեջանական և հունգարական իշխանությունների գաղտնի գործարքի արդյունքում Հունգարիան 2012թ. օգոստոսի 31-ին Ռամիլ Սաֆարովին հանձնել է Ադրբեջանին: Բաքու ժամանելուն պես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանցագործին ներում է շնորհել, նրան ազատել պատժի հետագա կրումից: Բացի այդ, ավագ լեյտենանտի կոչում ունեցող հանցագործին շնորհվել է մայորի կոչում, վճարվել 8 տարվա աշխատավարձը՝ այն տարիների համար, որոնք նա անցկացրել է Հունգարիայի բանտում, նվիրել են բնակարան: Իրավական տեսանկյունից Ադրբեջանի նախագահը ոչ թե ներում է շնորհել, այլ գործնականում արդարացրել է Սաֆարովին՝ փոխհատուցելով այն վնասները, որոնք նա կրել է պատժի կրման ընթացքում: Այդպիսով քաջալերել է էթնիկ հողի վրա կատարված սպանությունը, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում այսօրինակ հանցագործությունների կրկնության համար ոչ միայն Ադրբեջանում, այլ նաեւ այլ երկրների տարածքում»,- իր ելույթում նշել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը՝ արձանագրելով, որ այդպիսով Ադրբեջանը խախտել է միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները: «ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհուրդը չի կարող համարժեք գնահատական չտալ Ադրբեջանի գործողություններին, այլապես Խորհրդի շրջանակներում ստորագրվող փաստաթղթերը՝ որոշումները, համաձայնագրերն ու պայմանագրերը կկորցնեն իրենց գործնական նշանակությունը»,-հայտարարել է Մ. Սարգսյանը եւ ներկայացրել 4 կետից բաղկացած բանաձեւ, որում մասնավորապես ասվում է.
«… Հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները ներում շնորհելով հանցագործին, նրան տալով մայորի կոչում, վճարելով աշխատավարձ եւ նվիրելով բնակարան՝ կոպտորեն խախտել են «Դատապարտված անձանց հանձնելու մասին», «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» կոնվենցիաների պահանջները, համամարդկային արժեքներն ու խրախուսել էթնիկ հողի վրա կատարվող սպանությունները եւ ըստ այդմ պարարտ հող են ստեղծել այդօրինակ հանցագործությունների կրկնության համար՝ ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհուրդը ՝
1. Դատապարտում է Հունգարիայի դատարանի կողմից դատապարտված հանցագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին Ադրբեջանի նախագահի որոշումը:
2. Դատապարտում է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում հերոսացնելու, ինչպես նաեւ նրան մայորի կոչում տալու, ութ տարվա աշխատավարձ վճարելու ու բնակարան նվիրելու փաստը:
3. Գտնում է, որ Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտել են դատապարտված անձանց հանձնելու մասին կոնվենցիայի պահանջները:
4. Անհանգստություն է հայտնում, որ քնած հայ սպային էթնիկ հողի վրա սպանած հանցագործին Ադրբեջանում խրախուսելը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել նմանատիպ հանցագործությունների կրկնության համար»: